ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան դիտարկում է ռուսական S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգերից հրաժարվելու հնարավորությունը և նույնիսկ այն բացառել է հակաօդային պաշտպանության ազգային ծրագրից, գրում է չինական infoBRICS հրատարակությունը, գրում է eadaily.com-ը։ 

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին խնդրել էին մեկնաբանել այն տեղեկությունները, թե Թուրքիան կարող է վերավաճառել ռուսական S-400 «երկիր-երկինք» հրթիռային համակարգերը։ Լավրովը նախ ասել էր, որ մեկնաբանելու ոչինչ չունի, ապա ավելացրել, որ «զենքի վաճառքի պայմանագրերում կա վերջնական օգտագործողի սերտիֆիկատի մասին սյունակ»։ Այսինքն որպեսզի դրա հետ ինչ-որ բան արվի, անհրաժեշտ է այդ զենքը վաճառող կողմի համաձայնությունը։ Դա հստակ ազդանշան էր Անկարային, որ նման վերավաճառքն առանց Ռուսաստանի համաձայնության կլինի անօրինական: Խիստ կարևոր է, որ Թուրքիան դա հասկանա, քանի որ արդեն իսկ ունեցել է զենքի անօրինական վերավաճառք։ Սերբիան է վերջերս բախվել այն խնդրին, երբ Անկարան Բելգրադից գնված MLRS զինամթերքը վերավաճառել էր նեոնացիստական խունտային՝ Ուկրաինայի ԶՈւ-ին:
Դեռևս 2017 թվականին է Թուրքիան Ռուսաստանից գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր 2,5 միլիարդ դոլարով։ Ի պատասխան ԱՄՆ-ն Անկարային բացառել էր JSF (Joint Strike Fighter) ծրագրից փաստացի արգելելով նրան փոխանցել F-35 կործանիչներ։

Այդ ժամանակից ի վեր Վաշինգտոնը չի դադարում հակասություններ ունենալ Թուրքիայի հետ մտցնելով տարբեր պատժամիջոցներ և սահմանափակումներ, մասնավորապես ռազմական համագործակցության հարցերում։ Միացյալ Նահանգները հրաժարվել է Անկարային փոխանցել ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը, ինչը տեխնոլոգիական առումով Թուրքիայի ռազմաօդային ուժերը շատ հետ է թողնում տարածաշրջանում իր հիմնական հակառակորդներից, մասնավորապես Հունաստանից, որը ոչ միայն պահպանում է իր կործանիչների նավատորմը, այլ նաև զգալիորեն արդիականացրել է այն ձեռք բերելով նոր տեխնոլոգիաներ:

Սկզբում Անկարան պնդում էր, որ չի հրաժարվի իր С-400 համակարգերից։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ նա գաղտնի բանակցություններ է վարում JSF ծրագրին վերադառնալու համար: Նման գործարքները, իհարկե, արտասովոր չեն, քանի որ Էրդողանը թույլատրեց Շվեդիային միանալ ՆԱՏՕ-ին F-16 կործանիչների արդիականացման դիմաց։

Թուրքիան դիտարկում է ռուսական С-400 ՀՕՊ համակարգերից հրաժարվելու և նույնիսկ այն հակաօդային պաշտպանության ազգային ծրագրից հանելու հնարավորությունը։ Դեռ օգոստոսի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, այսպես կոչված, «Պողպատե գմբեթ» ծրագրի մասին, որը նախատեսված է թուրքական հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդման համար։

«Steel Dome»-ը՝ «համակարգերի համակարգը», որը միավորում է մի քանի հակաօդային պաշտպանության համակարգեր, թուրքական բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգն է։ Այն ներառում է մոտ մեկ տասնյակ նախագծեր, որոնք կա՛մ մշակման փուլում են, կա՛մ արդեն ծառայում են Թուրքիայի զինված ուժերին: Սակայն S-400 հակաօդային պաշտպանության համակարգը դուրս է մնացել այդ ծրագրից, չնայած այն հանգամանքին, որ այսօր այն ամենահզոր ՀՕՊ համակարգն է, որը հասանելի է Անկարային։
Օգոստոսի 29-ին թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ մամուլում հայտնված տեղեկությունները, թե Անկարան հրաժարվել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից Վաշինգտոնից F-35 կործանիչներ մատակարարելու դիմաց, իրականությանը չեն համապատասխանում: Սակայն այն հարցին, թե արդյո՞ք Անկարան աշխատում է JSF ծրագրին վերադառնալու և F-35-ի գնումները վերսկսելու ուղղությամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատասխանել է, որ «այդ հարցի շուրջ Անկարայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակվում են»։ Դա խոսում է այն մասին, որ արտահոսքերը մամուլում ամբողջովին անհիմն չեն։

Ամենավատն այն է, որ Վիկտորիա Նուլանդն է ներգրավված այդ հարցում: Այս տարվա սկզբին նա ասել է, որ Միացյալ Նահանգները «ուրախ կլինեն Թուրքիային ընդունել F-35 ընտանիք, եթե կողմերը կարողանան լուծել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված խնդիրը»:

Շատ ենթադրություններ են արվել այն մասին, թե կոնկրետ ինչպե՞ս Անկարան կարող է վերադառնալ JSF ծրագրին, ներառյալ այն, որ Կիևի ռեժիմը կարող է ստանալ S-400-ները:  Այնուամենայնիվ, մի բան հաստատ է, քանի դեռ Թուրքիան շահագործում է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, Միացյալ Նահանգները գործնականում երաշխավորված  արգելափակելու է F-35-ների հնարավոր գնումները: Այլընտրանքը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին թույլ տրվի հետազոտել S-400-ները, սակայն դժվար թե Մոսկվային հայտնի չդառնա պայմանագրի նման լուրջ խախտման մասին։
Չնայած այն հաղորդագրություններին, որ հարևան Հունաստանը, իբր, արդեն փոխանցել է իր S-300 PMU1 հակաօդային պաշտպանության համակարգերը (S-400-ի անմիջական նախորդներից մեկը) նեոնացիստական խունտային, Աթենքը վստահեցնում է, որ դա այդպես չէ պնդելով, որ գնահատում է ռուսական հակաօդային պաշտպանությունը, քանի որ դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող համակարգերը՝ շատ գովազդվող «Patriot»-ները:

Այնուամենայնիվ, քանի որ Հունաստանն արդեն զենք էր փոխանցել Կիևի ռեժիմին, Վաշինգտոնը հավանություն տվեց Աթենքին մասնակցել նորագույն ռազմական տեխնոլոգիաների, այդ թվում F-35 կործանիչների վաճառքին։ Թուրքիան հուսահատորեն կփորձի կրկնել նույնը և կարող է նույնիսկ թույլ տալ ԱՄՆ-ին «ստուգել» S-400-ները: Անկարայի համար հնարավոր սողանցք կարող է լինել թուրքական տարածքում ամերիկյան ստուգումներ իրականացնելու թույլտվությունը, դա հնարավոր է այդ երկրում ամերիկյան բազաներում, մասնավորապես Ինջիրլիք ավիաբազայում, որը հիմնականում գտնվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վերահսկողության տակ (նույնիսկ միջուկային զենք է պահվում այնտեղ): Դա կարող է այլընտրանք լինել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներին С-400-ների ուղղակի փոխանցման փոխարեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular