ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությունները և դրանց շուրջ զարգացումները կրկին սրել են հանրային դժգոհությունները։ Երեկվա դրությամբ, հայտնի էր, որ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու են արարողություններին։ Մեծ հավանականությամբ, Էջմիածին կգնա նաև Նիկոլ Փաշինյանը։

Հանրության ընդդիմադիր հատվածը կարծում է, թե ՀԱԵ ղեկավարությունն այդ հրավերով լուրջ հարված է հասցնում իր հեղինակությանը։ Ընդդիմադիր շարժումն օրհնած կաթողիկոսի և Փաշինյանի հարաբերությունները վաղուց են սրված, և այժմ, թերևս, դրանք կարգավորվելու ճանապարհին են։ Փաշինյանին էլ ձեռնտու է գնալ Էջմիածին՝ տպավորություն ստեղծելու, թե լուծել է եկեղեցու հետ իր հարցերը։

Տարօրինակ չէ, որ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, թե Մայր Աթոռից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին արգելել են մասնակցել Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին: Գալստանյանն էլ իբր իր բացակայությունն արդարացնելու համար որոշել է գնալ Հայաստանի վանքերից մեկը և մի քանի օր մնալ այնտեղ:

Տեղեկությունն, իհարկե, կեղծիք է մասամբ։ Գալստանյանն իսկապես հայտնել է, թե «Սրբազան պայքարի»՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Միգուցե, Սրբազանը չի ցանկանում Էջմիածնում տեսնել դավաճան իշխանությունների ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել արարողություններին։ Ցավոք, ստեղծված իրավիճակը Փաշինյանին ևս մեկ առիթ կտա գլխիվայր շրջելու իրականությունը։ 

Լիլիթ Ազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular