ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, պատերազմի, պարտության, արդեն իսկ որոշված գաղթի ֆոնին, Ստեփանակերտից ոչ հեռու՝ Հայկազովի զորամասի ՊԲ-ին պատկանող վառելիքի պահեստում տեղի ունեցավ ամենաողբերգական դեպքը։ 

Զոհերի թիվը գերազանցեց սեպտեմբերյան պատերազմում նահատակվածների թիվը՝ 238, մոտ 300 հոգի ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ, շատերն անդամահատվեցին, առ այսօր 22 հոգի անհետ կորած են համարվում։ 

Սամվել Սաֆարյանն Արցախի ՆԳՆ համակարգի ծառայող է։ Կինը՝ Կարինեն, MediaHub-ին պատմեց, որ սեպտեմբերի 25-ին իրենք մյուսների պես հավաքել են անհրաժեշտ իրերն ու ճամփա ընկել։ Սատանայի պես մի բան էր, որ տեղի ունեցավ Շուշիի ոլորաններում. մեքենայի հետ կապված խնդիրը Սամվելին ստիպեց հետ դառնալ։

«Մտածում էր մեր մանկահասակ երեխայի մասին։ Մեզ տեղավորեց իր հայրիկի մեքենայում, ասաց՝ «դուք գնացեք, անցեք կամուրջը, ես կգամ»։ Մինչև հիմա սպասում եմ»,- ասում է Կարինեն։ 

Կարինեի խոսքով՝ ամուսինը զանգել է ընկերոջը, պայմանավորվել, որ մեքենան կարգի բերի, վերանորոգի։ Լսելով, որ Հայկազովում վառելիք են բաժանում, Սամվելն ընկերոջ հետ գնացել է այնտեղ։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել դեպքը։ Նրա ընկերն այրվածքներով վերադարձել է, իսկ Սամվելից առ այսօր ոչ մի լուր։ Նա 22 անհետ կորածներից մեկն է։

«Մենք հասել էինք Լիսագոր, երբ տեղի է ունեցել այդ դեպքը։ Կայծակ էր ու անձրև, երկինքը որոտում էր։ Մտքովս չի անցել, որ դա ողբերգական ու ճակատարգրական կդառնա նաև ինձ համար։ Կապի իսպառ բացակայության պայմաններում, մենք չկարողացանք միմյանց հետ խոսել։ Հաջորդ օրն իր հորաքույրն է ասել, որ Սամվելը ևս պայթյունի տարածքում է եղել։ Հետ դառնալն անհնարին էր։ Հորաքույրը մեզ վստահեցրեց, որ նրա անունը վիրավորների ցուցակում է»։

Հայաստան տեղափոխվելուց հետո Կարինեն ու Սամվելի մյուս հարազատները սկսել են որոնումները երևանյան հիվանդանոցներում։ 

«Սամվել Սաֆարյան անուն ազգանուն գտանք, ուրախացանք ու գտանք հիվանդանոցը, պարզվեց՝ նույն անուն ազգանունով ուրիշ մարդ էր։ Մենք սկսեցինք ամուսնուս փնտրել մահացածների մեջ։ Հետո ԴՆԹ թեստ հանձնեցինք՝ մասունքները նույնականացնելու համար»,- պատմում է երիտասարդ կինը, ով ամուսնու անհետ կորելուց հետո միայնակ է մեծացնում որդուն՝ հավատը չկորցնելով, որ Սամվելը տուն կդառնա։ 

Աղետի գոտում անհետ կորածների հարազատներն այսօր որոշել են գնալ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ հանդիպում պահանջելու, որ քայլեր ձեռնարկեն Բաքվում պահվող գերիների մեջ՝ փնտրելու իրենց հարազատներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular