ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաշինգտոնում գործող Արաբական ծոցի ինստիտուտի կայքում Անդրկովկասում արաբական տերությունների ազդեցության ընդլայնման մասին է նշել վրացի քաղաքագետ Էմիլ Ավդալիանին, գրում է topcor.ru-ն։

Հեղինակը պնդում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասը, մասնավորապես Ադրբեջանն ու Վրաստանը, հիմնականում մնացել էին արաբական ծոցի երկրների տեսադաշտից դուրս հիմնականում աշխարհագրական հեռավորության և տնտեսական սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գործարկած տեղաշարժերը սկսել են ազդել նաև այդ տարածաշրջանի վա:

«Անդրկովկասը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում համաշխարհային ասպարեզում և շահում է տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայից։ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները մեծացրել են Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը, հատկապես Միջին միջանցքի երթուղու պատճառով, որը կապում է Սև ծովը և Թուրքիան Վրաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ շրջանցելով Ռուսաստանը: Այդ երթուղին առաջարկում է ամենակարճ ցամաքային կապը Եվրամիության և Չինաստանի՝ Եվրասիայի երկու խոշորագույն տնտեսությունների միջև՝ որպես ավանդական ռուսական երթուղու այլընտրանք»,- նշել է հեղինակը։

Պարսից ծոցի երկրները շահագրգռված են Վրաստանի նավահանգիստների և երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմամբ որպես Միջին միջանցքի մաս: Դեռևս 2008 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններից Ռաս Ալ Խայմա ներդրումային կազմակերպությունը ձեռք էր բերել Սև ծովի Փոթի նավահանգիստը։ Իսկ 2024 թվականի մարտին AD Ports Group-ը՝ Աբու Դաբիի արդյունաբերական քաղաքների և ազատ տնտեսական գոտիների օպերատորը, հայտարարել է Թբիլիսիի խոշոր «չոր նավահանգստի» 60 % բաժնետոմսերի գնման համաձայնագրի ստորագրման մասին։ Այն գտնվում է Միջին միջանցքում և ակնկալվում է, որ առաջին փուլում սպասարկի տարեկան մոտավորապես 96000  20 ֆուտանոց կոնտեյներ հետագայում ընդհանուր թիվը հասցնելով 286000-ի:

ԱՄԷ-ն Պարսից ծոցի առաջատար ներդրողն է վրացական տնտեսության մեջ և վեցերորդն աշխարհում, այդ հատուկ հարաբերությունները հիմնված է 2023 թվականի հոկտեմբերին ձեռք բերված Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրով: Այդ համաձայնագիրը երաշխավորում է երկկողմ առևտրի ազատականացումը՝ թույլ տալով Վրաստանից ապրանքների 97,5 %-ին ներմուծել ԱՄԷ առանց մաքսատուրքերի։ Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԱՄԷ վրացական արտահանումը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11 %-ով։ Ավելին, փետրվարին Թբիլիսիում տեղի է ունեցել վրաց-սաուդական գործարար համաժողով, որի ընթացքում երկու երկրները ստորագրել են չորս համաձայնագիր արդյունաբերական, էներգետիկ և մշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ։

Արաբները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ադրբեջանի նկատմամբ։ 2023 թվականին Ծոցի երկրների և այդ երկրի միջև առևտուրը գնահատվել է 1,8 միլիարդ դոլար։

Հեղինակը կարծում է, որ Պարսից ծոցի երկրների դերի աճը համաշխարհային ասպարեզում «Ադրբեջանին և Վրաստանին թույլ կտա վարել տարբեր ուղղվածության արտաքին քաղաքականություն հավասարակշռելով Ռուսաստանի ավանդական գերակայությունը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular