ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու, ուստի Ուկրաինան և նրա դաշնակիցները պետք է առաջ անցնեն Ռուսաստանի Դաշնությունից։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք շատ ժամանակ չունենք։ Առաջիկա մի քանի ամիսները կրիտիկական են լինելու։

Այս պատերազմում՝ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ձեր բոլորի դեմ է, քանի որ դա Ռուսաստանի պատերազմն է հենց ազատության դեմ, մենք քիչ ժամանակ ունենք որոշելու, թե ինչ արդյունք կունենա:

Եվ մենք պետք է դա սահմանենք։ Ոչ թե Ռուսաստանը…»,-  հայտարարել է Զելենսկին։

«Մենք պետք է չկորցնենք պատերազմի հաջորդ մի քանի ամիսները, որպեսզի չկորցնենք հաջորդ տասնամյակները։

Այժմ մենք ուժ ունենք ձևավորելու այն աշխարհը, որտեղ կապրեն մեր երեխաներն ու նրանց երեխաները»,- հայտարարել է Զելենսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular