Հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-ուկրաինական պատերազմի հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու, ուստի Ուկրաինան և նրա դաշնակիցները պետք է առաջ անցնեն Ռուսաստանի Դաշնությունից։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք շատ ժամանակ չունենք։ Առաջիկա մի քանի ամիսները կրիտիկական են լինելու։
Այս պատերազմում՝ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ձեր բոլորի դեմ է, քանի որ դա Ռուսաստանի պատերազմն է հենց ազատության դեմ, մենք քիչ ժամանակ ունենք որոշելու, թե ինչ արդյունք կունենա:
Եվ մենք պետք է դա սահմանենք։ Ոչ թե Ռուսաստանը…»,- հայտարարել է Զելենսկին։
«Մենք պետք է չկորցնենք պատերազմի հաջորդ մի քանի ամիսները, որպեսզի չկորցնենք հաջորդ տասնամյակները։
Այժմ մենք ուժ ունենք ձևավորելու այն աշխարհը, որտեղ կապրեն մեր երեխաներն ու նրանց երեխաները»,- հայտարարել է Զելենսկին։