ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ

ՖՈՏՈ

Խաչբառերը (անգլ.՝ Crossword, բառացի՝ «խաչվող բառեր»), ամենատարածված բառախաղերն են աշխարհում։ Անհրաժեշտ է գտնել առաջադրվող հարցի պատասխանը և տեղադրել խաչբառի ցանցի համապատասխան համարով վանդակներում։ Լրացված բառերը հատվում են միմյանց, ինչն օգնում է խաչբառը լուծելուն։ Ներկայումս կան խաչբառերի մի քանի տարատեսակներ; Բայց ե՞րբ է կազմվել առաջին խաչբառը:

Խաչբառերի ծագումը ստույգ չէ։ Ենթադրվում է, որ առաջին խաչբառերը կազմվել են հին ժամանակներում բազմազան տառային հանելուկների տեսքով: Երբ 1868 թվականին հռոմեական Կարինիում բնակավայրի պեղումների ժամանակ անգլիացի հնագետները հայտնաբերել են 3-ից 4-րդ դարերի մի սալիկ, որի վրա պատկերված էր յուրօրինակ մի խաչբառ, նրանք, պարզապես չեն կարողացել այդ գտածոն միանշանակ գնահատել, քանի որ այդ ժամանակ խաչբառը, ներկայիս պատկերացմամբ, չկար։ Այլ է 1936 թվականի Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերված սյունը, որի վրա հստակ երևում են հատվող բառեր, որոնք կարդացվում են ինչպես վերևից ներքև ու ձախից աջ, այնպես էլ հակառակ ուղղություններով։ Այսինքն կարելի է ասել, որ մեր թվարկության 79 թվականի այդ ստեղծագործությունը ժամանակակից խաչբառի հնագույն նախնին է։ Բայց այն հնության ռեկորդակիրը չէ։ ԱՄՆ-ի Բալթիմորի համալսարանի հավաքածուում պահվում է Կրետե կղզում գտնված չորս հազար տարվա հնություն ունեցող այնպիսի մի աղյուսակի պատճեն, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, «մոգական քառակուսին», որտեղ միևնույն բառերը, իրար հետ հատվելով, կարդացվում են և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց ուղղություններով։ Ուրեմն, այդպիսի խաղերով զբաղվել են դեռևս անտիկ ժամանակներում։ Համարվում էր, որ «մոգական քառակուսին» պաշտպանում է բոլոր փորձանքներից ու չար աչքից։ Բայց հետագայում դրանք տարածում չեն գտել, և նոր ժամանակներում փաստորեն նորից է ստեղծվել խաչբառը։ Իսկ այն խաչբառը, որ մենք սովոր ենք տեսնել հիմա ստեղծվել է կամ 19-րդ կամ 20-րդ դարում և նրա ստեղծմանը հավակնում են միանգամից երեք անգլալեզու պետություններ։ Անգլիայի բնակիչները վստահ են, որ խաչբառը սկիզբ է առնում Բրիտանական կղզիներից։ Հեղինակավոր «Բրիտանական հանրագիտարանը»՝ «Բրիտանիկան», պնդում է, որ այդպիսի առաջին առաջադրանքները կազմում էր ոմն Մայքլ Դևիս, որն իր ստեղծագործությունները հրապարակում էր լոնդոնյան «Թայմս» թերթում 19-րդ դարի վերջում։

Այդ փաստը ոչ ոք չի վիճարկում, բայց հարց է ծագում. կարելի՞ է արդյոք խաչբառ համարել երեխաներին հասցեագրված խաղը: Ըստ ամերիկացիների 1913 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին է «Նյու Յորք ուորլդ» թերթի աշխատակից Արթուր Ուինին տոնական թողարկման համար պատրաստել խաչբառ: 32-բառանի այդ խաչբառը դեկտեմբերի 21-ին հրապարակվել է թերթի կիրակնօրյա «Ֆան» հավելվածում և դարձել հիանալի նվեր ոչ միայն Ծննդյան տոները դիմավորող բազմաթիվ ընթերցողների, այլ նաև ամբողջ մարդկության համար։ Առաջին հրապարակումից հետո թերթի խմբագրությունը ողողվել է բազմաթիվ նամակներով, որոնցում ընթերցողները խնդրել են շարունակել գրավիչ խաղը, ինչը, իհարկե, մեծ հաճույքով արվել է։ Կա նաև խաչբառի ստեղծման երրորդ «հարավաֆրիկյան» վարկածը։ Ըստ այդ վարկածի խաչբառը անգործությունից ստեղծել է երեք տարվա ազատազրկման դատապարտված անհաջողակ ավտոսիրող Վիկտոր Օրվիլը բանտում եղած ժամանակ: Նա ընտրելով իր աշխատանքներից լավագույնը փոստով այն ուղարկել է Քեյպթաունի կենտրոնական թերթերից մեկի խմբագրին: Այն թերթում հայտնվել է նոր խորագրով, Օրվելը սկսել է խաչբառեր մատակարարել իսկ երբ ազատվել է բանտից նրա հաշվին եղել է 9 միլիոն դոլար, որը նա վաստակել էր խաչբառներ կազմելով։

Խաչբառի պատմության մեջ կարևոր պահ է եղել 1923 թվականը, երբ  ԱՄՆ-ում լույս է տեսել առաջին խաչբառային ժողովածուն, որը վաճառվել է այն ժամանակների համար աննախադեպ՝ 750 հազար տպաքանակով։ 1924 թվականին ստեղծվել է «Խաչբառերի սիրահարների ամերիկյան միություն»-ը, որի անդամները հաստատել են խաչբառի միասնական կանոններ, որոնք հետագայում չնչին փոփոխությունների են ենթարկվել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular