ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքի սկիզբը Արևմուտքի հակառուսական քաղաքականության մի մասն է և հանրապետությանը սպառնում է նոր «մայդանով», կարծում է Պետդումայի «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցական խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, գրում է spravedlivo.ru–ն:

«Ես վատ լուր ունեմ Հայաստանի բնակիչների համար, երկիրը պատրաստվում է նոր «մայդանի» ըստ արևմտյան ուսումնական ձեռնարկների։ Սցենարը այն նույնն է ինչը օգտագործվել է Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում՝ շրջանառության մեջ է դրվում այն առասպելը, որ Եվրամիությանը անդամակցելը  ինքնին բոլորին կդարձնի երջանիկ ու հարուստ»,- մեկնաբանել է իրավիճակը քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ այս անգամ «արևմտյան խամաճիկները» մարտավարություն են ընտրել ելնելով Հայաստանի օրենսդրության առանձնահատկություններից, որը նախատեսում է հարցի պարտադիր ներկայացում համապետական ​​հանրաքվեի, եթե հավաքվի 300 հազար ստորագրություն։

«Ովքե՞ր են հավաքելու, ո՞վ են դրանք հաշվելու, ո՞վ է վերահսկելու այդ գործընթացի թափանցիկությունը: Հայաստանում շատերի մոտ չկա վստահություն այդ ամենի հանդեպ այնպես, ինչպես որ հայ հասարակության մեջ չկա միասնություն երկրի զարգացման հարցում։ Հակառակ դեպքում ԵՄ-ին անդամակցելու մասին համապատասխան օրենքը վաղուց ընդունված կլիներ խորհրդարանի կողմից»,- նշել է Միրոնովը։

Նրա խոսքով, Փաշինյանի և նրա արևմտյան կուրատորների խնդիրն այն է, որ այսքան տարվա ընթացքում նրանք չեն կարողացել խաբել երկրի բնակիչների մեծամասնությանը այնպես, որ նրանք հավատան պայծառ ապագայի մասին եվրոպական հեքիաթներին և դրա հետ մեկտեղ պատմական հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու անհրաժեշտությանը։

«Հիմա Ղարաբաղի խայտառակության ֆոնին նորից փորձում են Ռուսաստանին մեղավոր նշանակել: Բայց ո՞ւմ հետ կմնա Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից: Եվրոպայի՞ հետ, թե՞ ՆԱՏՕ-ի հետ: Ոչ, կմնա իր հին հարևանների հետ՝ Թուրքիա, Ադրբեջան ու Վրաստան, որոնք արդեն կուշտ են ԵՄ-ին «անդամակցությունից» և Ռուսաստանի հետ հակամարտելուց: Հայաստանի բնակիչները, իհարկե, պետք է ունենան ընտրության իրավունք, բայց այն պետք է ազատ լինի»,- ամփոփել է Սերգեյ Միրոնովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular