ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով որպես թշնամի ներկայացնել Ռուսաստանը, news.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։

 Նա նշել է, որ այդ քաղաքական գործչի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանում իշխանությունը զավթելու խմբավորման նախապատրաստման մասին հակասում է տրամաբանությանը։

«Երբ մարդիկ նման լուրերով են հանդես գալիս, հասկանո՞ւմ են, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Ասել դա նշանակում է անտրամաբանական բան ասել: Այսօրվա Երևանն ամեն գնով ուզում է մութ սենյակում սև կատու գտնել, չնայած այն այնտեղ չկա։ Հակառակ ողջամտության, Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին որպես թշնամի տեսնել, չնայած որ դարեր շարունակ նա է օգնել հայ ժողովրդին չկործանվել»,- պարզաբանել է Կլիմովը։

Նրա խոսքով, Փաշինյանը կենտրոնանում է բացառապես Հայաստանի սահմաններից հեռու պետությունում ապրող թշնամիների շահերի վրա։ Սենատորը կարծում է, որ կարիք չկա Ռուսաստանում ինչ-որ մեկին վերապատրաստել իշխանության զավթմանը նախապատրաստվելու համար։

«Ամեն ինչը թող որոշի հայ ժողովուրդը։ Դա անելու համար ոչ ոք Ռուսաստանում վերապատրաստվելու կարիք չունի։ Եթե մարդիկ գիտակցում են, թե իրականում ինչ է կատարվում, ապա պետք է Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրեն նրա վրա, որ նրանք կարող են մեծ փորձանքի մեջ գցել հայկական քաղաքակրթությանը»,- եզրափակել է Կլիմովը։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն իբր կանխել էր հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելու փորձը։ Հանրապետության քննչական կոմիտեից հայտնել են, որ դա նախապատրաստել են մի քանի քաղաքացի, յոթ անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանցից երեքը ձերբակալվել են, չորսը հետախուզման մեջ են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular