ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ մի քանի ամիս շարունակ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, ապա վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում կասկածյալ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
 
Քիչ առաջ Ա. Տոնոյանը ոստիկանության Ախուրյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:  

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ համացանցում շատերը քննարկում էին ընտանեկան ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս տղան մահացել էին, ու կարծիքներ էին հայտնում, թե ոստիկաններն ու քննիչները անգործության են մատնված և այս դեպքը կարծես թե փակել են, ու ոչ էլ կհայտնաբերեն «ճիվաղին», և նա կմնա անպատիժ, Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները 24 ժամյա ռեժիմով մարզի ոստիկանության պետի, քննչականի պետի և դատախազի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ կատարեցին, ինչը պսակվեց հաջողությամբ ու ստահակը, այլ ելք չունենալով, այսօր ներկայացավ ոստիկաններին:  
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծռայութան համապատասխան հիմնարկ:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հետախուզում էր հայտարարվել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի նկատմամբ։

Վերջինս կասկածվում էր հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ ստահակը հասցրել էր, ըստ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, հատել Հայաստանի սահմանը՝ փախնելով Վրաստան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular