ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականացվել  են հնդկական Zorawar թեթև տանկի փորձարկումներն անապատում. «Ցուցադրել է պահանջվող ճշգրտությունը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 13-ին հնդկական DRDO կազմակերպությունը («Ռոստեկ»-ի կոպիտ անալոգը) հայտարարել է Zorawar թեթև տանկի դաշտային փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի մասին ցուցադրելով համապատասխան կադրեր, գրում է topwar.ru-ն:

«Դաշտային փորձարկման առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: Տանկը նպատակներին հասել է անապատային տարածքներում և ցուցադրել անհրաժեշտ ճշգրտություն նախատեսված թիրախների ուղղությամբ կրակելիս»,- հայտարարել է DRDO-ն։

Մեր կողմից նշենք, որ Zorawar-ը ստեղծվել է հիմնականում Տիբեթի լեռնաշխարհում օգտագործելու համար։ Հետևաբար, ամենակարևորն այն է, թե ինչպե՞ս է մեքենան գործում այդ կոնկրետ տարածքում, այլ ոչ թե անապատում: Դեռ 2022 թվականի սեպտեմբերին էր հնդկական Larsen & Toubro ընկերությունն ընտրվել որպես «լեռնային տանկի» մշակման կապալառու։ Ընդհանուր առմամբ, հնդկական բանակը նախատեսում է գնել մինչև 700 միավոր Zorawar թեթև տանկ:

Մոտ 25 տոննա քաշով այդ տանկը նախագծված է այնպես, որ իր մանևրելու և փոխադրելիության շնորհիվ կարողանա արագ տեղակայվել բարձր լեռնային շրջանների վտանգված տարածքներում։ Տանկը համալրված է Cockerill 3105 աշտարակով և զինված է 105 մմ-ոց թնդանոթով։

Ինչպես նշել է հնդկական հրամանատարությունը, նման մեքենայի անհրաժեշտությունն ակնհայտ էր դարձել 2020-2022 թվականներին Չինաստանի հետ սահմանային բախումների ժամանակ, երբ Լադախի շրջանում ծայրահեղ բարձրությունը դժվարացրել էր այնպիսի ավելի ծանր տանկների շահագործումը, ինչպիսիք են T-72/90-ը և Arjun Mk1-ը, քանի որ նման մեքենաները նախատեսված չեն նման ծանր պայմանների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular