ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանիում որոշել են ազատվել ընդդիմախոսներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անույշ Գինոսյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսացող Գրիգոր Երցյանը հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Ինչ վերաբերում է «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:

«Ազգային առաջընթաց» խմբակցությունից պնդում են, թե սա ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։

Ընդդիմությունն, իհարկե, կարող է ասել ցանկացած բան, որի մեծ մասն էլ արդարացված կլինի։ Սակայն նիստերին չներկայանալով իշխող ուժին նման հնարավորություն տալը, մեղմ ասած, դրական չի խոսում ընդդիմադիր խմբակցության մասին։ Բնական է, որ «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, օրենքի ցանկացած սողանցք օգտագործելու է իր իշխանությունն ամրապնդելու համար, արդ ինչո՞ւ նրան տալ այդ հնարավորությունը, հետո էլ բողոքել։

Աննա Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular