ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն և Երևանը սկսել են սահմանազատման գործընթացն առանց խաղաղության պայմանագրի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել, հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն, գրում է iarex.ru-ն։ Հիշեցնենք, որ դեռ մայիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանին առաջարկել էր ստեղծել հանձնաժողով, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ։ Բայց կողմերն այժմ չեն նշում Ռուսաստանի ենթադրյալ միջնորդական գործառույթը, թեև առանց նրա մասնակցության դժվար և նույնիսկ անհնար է վերջնականապես կարգավորել իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Նախկին ԽՍՀՄ վարչական և քաղաքական քարտեզները ներկայումս գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում։ Բայց միայն դա չէ: Սահմանազատման ու սահմանագծման հարցը երկու երկրների հարաբերությունների կարգավորման միայն երկրորդ բանալին է, առաջինը կողմերի միմյանց փոխադարձ ճանաչումն է, ինչը հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, բայց նման փաստաթուղթ դեռ չկա։ Iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

 «Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ստորագրված փաստաթուղթն անվանել է «միջանկյալ», որը կարգավորում է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը։ Երկրորդ հերթին համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ցանկացած ձևաչափով պետությունների միջև սահմանների որոշման գործընթացը բարդ ու ժամանակատար է։ Այստեղից բխում է հիմնական եզրակացությունը. եթե ինչ-որ մեկը հաշտության պայմանագրի կնքման հեռանկարը կապում է սահմանազատման հետ, ապա պետք է երկար սպասել, այսինքն ինչ որ կողմ ակնհայտորեն ժամանակի վրա է աշխատում։ Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ ապրիլին հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը սկսվեց 12,6 կիլոմետր երկարությամբ հատվածում, որի արդյունքում Հայաստանն առանց խաղաղության պայմանագրի Ադրբեջանին վերադարձրեց Ղազախի շրջանի չորս գյուղ:

Ստացվել է այնպես, որ սահմանազատման շուրջ բանակցություններն են մնում հայ-ադրբեջանական կարգավորման միակ ուղղությունը, որտեղ գործնական արդյունք է ձեռք բերվել։ Իրականում խաղաղության պայմանագիրը և սահմանազատման աշխատանքները ոչ մի կերպ կապված չեն միմյանց հետ, և նման իրավիճակում կան ռիսկեր։ Փաստն այն է, որ «խաղաղության պայմանագիրը», Բաքվի կարծիքով, ենթադրում է ոչ միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչում, այլ նաև փոփոխություններ Հայաստանի սահմանադրության մեջ, որը հետաձգվել է մինչև 2027 թվականը, ինչը նեղացնում է հետագա զարգացումների կանխատեսելիության հորիզոնը»,- բացատրել է Տարասովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular