ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


300 կգ կրողունակությամբ ծանր «Թիթեռ» կվադրիկոպտերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական արդյունաբերությունը զարգացնում և պարբերաբար ներկայացնում է տարբեր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում յուրահատուկ բնութագրերով մոդելներ։ Եվս մեկ անսովոր և հետաքրքիր օրինակ է «Սովէլմաշ» ընկերության «Мотылёк»՝ «Թիթեռ» անօդաչու թռչող սարքը, գրում է topwar.ru-ն։

«Թիթեռ» նախագիծը մշակել է մերձմոսկովյան Զելենոգրադից «Սովէլմաշ» ընկերությունը: Նրա գործունեության հիմնական ոլորտը տարբեր էլեկտրական սարքերի ու շարժիչների ստեղծումն ու արտադրությունն է, և նա որոշել է այդ ոլորտում իր փորձն օգտագործել ծանր անօդաչու սարքի նախագծմամբ, որը հեգնանքով կոչել են «Թիթեռ»:

Նոր նախագիծը հիմնված է այն զարգացումների վրա, որոնք եղել են մի քանի տարի առաջ: Սակայն միայն այս տարվա գարնանն է հայտնվել ծանր կվադկոպտերի նախագծի մասին առաջին տեղեկությունները։ Այս պահին ընկերությունն արդեն ավարտել է նախագծի մշակումը: Կվադրիկոպտերի ագրեգատների հիմնական մասը հավաքվել է ինքնուրույն՝ սեփական կառուցվածքով և հատուկ սարքավորումների օգտագործմամբ։

Օգոստոսի սկզբին ընկերությունը հայտարարել է «Թիթեռ»-ի փորձարկման մեկնարկի մասին։ Բացի այդ, նրանք հրապարակել են թեստերից մեկի տեսանյութը։ Անօդաչու թռչող սարքը տեղադրվել է դինամոմետրով փորձարկման նստարանի վրա, և շարժիչները գործարկվել են տարբեր ռեժիմներով։ Ցուցադրվել է բավականաչափ մղում, ինչը թույլ է տալիս նրան օդ բարձրանալ  զգալի բեռ կրելով։

Օգոստոսի սկզբին արտադրող ընկերությունը հայտարարել է իր նոր «Թիթեռ» անօդաչու թռչող սարքի առաջին հրապարակային ցուցադրության մասին։ «Բանակ-2024» ֆորումում բացահայտվել են նախագծի հիմնական նպատակները, կոպտերի բնութագրերը և լուծվելիք խնդիրների պոտենցիալ շրջանակը։ Ցուցադրվել է նաև կառուցվածքի կրողունակությունը։ Այդ փորձնական անօդաչուն ցուցադրվել է արտաքին կախոցի վրա գտնվող 250 կգ կշռող օդային ռումբով։

«Թիթեռ»-ը ծանր կվադոկոպտեր է էլեկտրական շարժիչ համակարգով: Ըստ հաշվարկների՝ այն պետք է ցույց տա թռիչքային բարձր բնութագրեր և օդ բարձրացնի տարբեր բեռներ։

Դրոնի հիմնական ագրեգատն ալյումինե խողովակներից պատրաստված շրջանակն է։ Այն ունի տարրական ուղղանկյուն ֆյուզելաժ, որին ամրացված են կողային ճառագայթներ-շարժիչի ամրակներ։ «Թիթեռ»-ն ունի նաև դահուկային շասսի: Ալյումինե շրջանակը համատեղում է բավարար ուժ և նվազեցված քաշ, ինչը համապատասխանում է նման կոպտերի առանձնահատկություններին: «Թիթեռ»-ն ունի չորս էլեկտրական շարժիչներ: Այդ շարժիչների հիմքը 318 տրամաչափի ասինխրոն անիվային շարժիչն է: Շարժիչներից յուրաքանչյուրը կշռում է 24 կգ և զարգացնում է 60 կՎտ հզորություն։ Դրանք սնվում են անօդաչու թռչող սարքի «ֆյուզելաժում» տեղադրված մարտկոցներից։ Հնարավոր է տեղադրել մի քանի նման մարտկոցներ, ինչը թույլ է տալիս մեծացնել կոպտերի հեռահարությունը: «Թիթեռ»-ն ունի հեռակառավարման համակարգ, որը կատարում է օպերատորի հրամանները, ունի տեսախցիկ։ Ապագայում նրա գործիքավորումը կարող է համալրվել այլ սարքերով։

Այդ ծանր կոպտերի մաքուր քաշը, կախված էներգամատակարարման համակարգերի կոնֆիգուրացիայից, չի գերազանցում 300 կգ-ը: Վերելքի առավելագույն քաշը 600 կգ է, որից առնվազն կեսը կարող է լինել օգտակար բեռը:

«Թիթեռ»-ի արագության բնութագրերը դեռ հստակեցված չեն: Թռիչքի միջակայքը և շահագործման շառավիղը հիմնականում կախված են տեղադրված մարտկոցների հզորությունից: Մշակողները խոսում են առնվազն 150 կմ հեռահարության մասին։

Կոպտերը կարող է տեղափոխել տարբեր բեռներ: Նրա մեծ զանգվածը և կրող հզորությունը թույլ են տալիս տեղափոխել բարդ և ծանր բեռներ տարբեր նպատակների համար: Նաև այն պետք է դիտարկել որպես պոտենցիալ զենք կրող։ Պարզության համար ցուցադրության նմուշի վրա կախված է եղել լիարժեք ավիացիոն ռումբ: Միաժամանակ, այն կկարողանա այլ զինամթերք ևս կրել, այդ թվում ուղղորդվող: Հնարավոր է օգտագործել համակցված բեռներ:

Այդ նոր ծանր անօդաչու թռչող սարքն ակնհայտ հետաքրքրություն է ներկայացնում տարբեր հաճախորդների համար: Առաջին հերթին նման տեխնիկա կարող են պատվիրել զինված ուժերը։ Զինվորականներն ունեն կոպտերների լայն տեսականի, բայց դրանք հիմնականում թեթև դասի սարքավորումներ են: Նոր ծանր մոդելը կլրացնի բացը և բանակին մի շարք նոր հնարավորություններ կտա հետախուզության և հարվածների համատեքստում։ Թեթև հետախուզական սարքավորումներով և տարողունակ մարտկոցներով «Թիթեռ»-ը  կկարողանա երկար ժամանակ մնալ օդում և ապահովել հետախուզություն, թիրախի նշանակում և ճշգրտում տարբեր զինատեսակների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular