ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստվում է 5G ցանցի ներդրմանը. մի՞ թե ընդամենը մարկետինգային քայլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է երկրում 5G լայնաշերտ ցանցի տեղակայման ծրագրերի մասին, գրում է bm.ge-ն։ Նախարար Մխիթար Հայրապետյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այդ նպատակների համար հատկացնելու է 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունը։

Նախարարի խոսքով 5G տեխնոլոգիայի ներդրումը միտված է ապագային և կնպաստի խելացի քաղաքների ստեղծմանը և արդյունաբերական գոտիների զարգացմանը, և այդ ծրագրերը կյանքի կոչելու համար օրինագիծ է պատրաստվել, որը խորհրդարան կներկայացվի այս տարվա աշնանը։

Անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո հեռահաղորդակցության օպերատորների համար մրցույթ կհայտարարվի։ Նախարարությունը ՀԾԿՀ-ի հետ համատեղ աշխատում է պոտենցիալ ներդրողների համար գրավիչ պայմաններ ստեղծելու ուղղությամբ հաշվի առնելով այդ տեխնոլոգիայի բարձր արժեքը և համապատասխան ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտությունը ողջ երկրում։

Հարկ է նշել, որ դեռ 2023 թվականի մարտին հեռահաղորդակցության Team Telecom Armenia ընկերությունն առաջինն էր դիմել ՀԾԿՀ 5G ցանցի տեղակայման նպատակով 700 ՄՀց տիրույթ ստանալու համար։ Ընկերության կանխատեսումների համաձայն 5-րդ սերնդի ցանցը կարող է հասանելի դառնալ Երևանում և մի քանի մարզկենտրոններում արդեն երկու տարի անց։

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ այս պահին 5G տեխնոլոգիայի կարիքը Հայաստանի բնակչության շրջանում քիչ է, քանի որ այն իր բնութագրերով առանձնապես չի տարբերվում առկա ցանցերից։ Ոմանք կարծում են, որ ներկայիս 5G-ի խթանումն ավելի շատ մարքեթինգային հնարք է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular