ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն արդեն գտել է դեպի ԵՄ գազի տարանցման այլընտրանքային ճանապարհ շրջանցելով Ուկրաինան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Եվրոպա բնական գազի մատակարարման այլընտրանքային ուղիների առկայությունը, գրում է eadaily.com-ը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով կան Թուրքիայում գազային կենտրոն ստեղծելու իրական հնարավորություններ:  

Ավելի վաղ EADaily-ն հայտնել էր, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել գազի տարանցման պայմանագիրը, ինչը հաստատել է Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ։
«Կան այլընտրանքային երթուղիներ, նախատեսվում է Թուրքիայում հանգույց ստեղծել, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինն առաջ քաշեց թուրքական գազային հանգույցի ստեղծման գաղափարը, որը պետք է փոխարիներ պայթեցված «Հյուսիսային հոսք»-ի կորցրած հզորությանը։ Հետո արդեն 2023 թվականի դեկտեմբերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց Թուրքիայում նոր նախագծի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին, խոսքը 2024 թվականի վերջի մասին էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular