Ռուսաստանն արդեն գտել է դեպի ԵՄ գազի տարանցման այլընտրանքային ճանապարհ շրջանցելով Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Եվրոպա բնական գազի մատակարարման այլընտրանքային ուղիների առկայությունը, գրում է eadaily.com-ը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով կան Թուրքիայում գազային կենտրոն ստեղծելու իրական հնարավորություններ:
Ավելի վաղ EADaily-ն հայտնել էր, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել գազի տարանցման պայմանագիրը, ինչը հաստատել է Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ։
«Կան այլընտրանքային երթուղիներ, նախատեսվում է Թուրքիայում հանգույց ստեղծել, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինն առաջ քաշեց թուրքական գազային հանգույցի ստեղծման գաղափարը, որը պետք է փոխարիներ պայթեցված «Հյուսիսային հոսք»-ի կորցրած հզորությանը։ Հետո արդեն 2023 թվականի դեկտեմբերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց Թուրքիայում նոր նախագծի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին, խոսքը 2024 թվականի վերջի մասին էր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը