ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անցկացվել է վազքարշավ՝ հանուն հաղթանակի և խաղաղության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էին վազքարշավ՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով:

Նախարարությունից հայտնում են, որ մասնակիցները վազքով անցել են ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ:

Նախքան մասսայական վազքի մեկնարկը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

«Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը՝ կրկնակի հաղթանակի օր, քանի որ այդ օրը տոնում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձները: Այսօր մենք ցանկանում ենք հիմք դնել մի նոր ավանդույթի՝ այն, որ մայիսյան հաղթանակները նշվեն ոչ միայն մշակութային, այլ նաև մարզական միջոցառումներով: Նման մասսայական մարզական միջոցառումները նաև սպորտի քարոզչության նպատակ ունեն, ինչը մեր նախարարության որդեգրած քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է»,- ասել է Գ. Ղազարյանը:

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 700 մարդ: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular