ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում դավաճանության մեղադրանքով խաղաղապահ գիտնական է ձերբակալվել. նա նամակագրություն է ունեցել հայերի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի հետ խաղաղության կողմնակից հայտնի ադրբեջանցի գիտնական է Ադրբեջանում ձերբակալվել պետական դավաճանության մեղադրանքով։ Փորձագետները նշում են, որ այժմ երկրում Իլհամ Ալիևի կառավարման ողջ ընթացքի ամենաաննախադեպ բռնաճնշումներն են, գրում է bbc.com-ը։ 

Պրահայի Չարլզի համալսարանի դոկտորանտ, քաղաքական հետազոտող Բահրուզ Սամեդովը քչերից մեկն է Ադրբեջանի կառավարության այն հայտնի հասարակական քննադատներից, ով եղել է Ադրբեջանում և ազատության մեջ: Այդպես էր մինչև վերջերս։ Ընկերները չեն կարողացել կապ հաստատել Բահրուզի հետ, իսկ առավոտյան հարազատներից իմացել են, որ նրա տատիկի բնակարանում, որտեղ նա ապրում էր, խուզարկություն է կատարվել, և նա ձերբակալվել է։ Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կամ հաստատել գիտնականի ձերբակալությունը։ Նրա ընկերներից մեկը վրացական OC-Media հրատարակությանը պատմել է, որ Բահրուզն ակնկալում էր ձերբակալություն և հաճախ կատակում, որ իրեն բանտարկելու են դավաճանության համար։ Ինչպես Turan գործակալությանը հայտնել է նրա տատիկը՝ Զիբեյդան, ձերբակալությունից և խուզարկությունից հետո իրեն զանգահարել է Վաֆա անունով մի կին և ասել, որ նա իր թոռան փաստաբանն է, և որ Սամեդովը մեղադրվում է դավաճանության մեջ, քանի որ գտել են նրա նամակագրությունը հայերի հետ, որոնց հրահանգով էլ նա, իբր, գրել է Ադրբեջանի իշխանությունների քննադատությամբ հոդվածներ:

«Բահրուզը եղել և մնում է կարևոր ձայն խաղաղության մասին բանավեճերի և ԶԼՄ-ների մեկնաբանությունների մեջ, և ես հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ ազատ կարձակվի», - գրել է Սամեդովին լավ ճանաչող ղարաբաղյան հակամարտության բրիտանացի հետազոտող Լոուրենս Բրոերսը սոցիալական ցանցերում: Ինքը՝ երիտասարդ գիտնականը, հայտնի է իր պացիֆիստական հայացքներով, ինչպես նաև որպես Հայաստանի հետ, որի հետ Ադրբեջանը պատերազմում է ավելի քան 30 տարի, շուտափույթ խաղաղության համաձայնագրի կողմնակից։

Իրավապաշտպանները նշում են, որ վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում ամենամեծ ռեպրեսիաները Իլհամ Ալիևի իշխանության գալուց ի վեր։ Նրանց խոսքով, այժմ երկրում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, ինչը երբեք չի եղել նրա կառավարման ամբողջ 20-ամյա ժամանակահատվածում։ Տասնյակ լրագրողներ են հայտնվել  բանտերում այն բանից հետո, երբ նրանց սկսել են ձերբակալել անցյալ տարվա վերջից ֆինանսական հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց ձերբակալությունները մի քանի անգամ երկարաձգվել են, և, հետևաբար, վարչակարգի քննադատների շրջանում հույս կար, որ գուցե ինչ-որ կուլիսային բանակցություններ են ընթանում Արևմուտքի հետ, և նրանք կարող են ազատ արձակվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի նախօրեին (COP29): 

Սակայն այս ամիս շատ լրագրողների մեղադրանքները նույնիսկ խստացվել են, և նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Բանտերում են նաև քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ և գիտնականներ։

Ապրիլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի նշանավոր տնտեսագետ և գիտաշխատող Գուբադ Իբադօղլուն առողջական պատճառներով ազատ է արձակվել բանտից և տնային կալանքի տակ է։ Իսկ դրանից մեկ ամիս անց ձերբակալվել է մեկ այլ գիտնական՝ Ֆազիլ Գասիմովը, հունիսին ազգագրագետ Իգբալ Աբիլովը, ով ուսումնասիրում էր Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։ Վերջինս ևս, ինչպես և Բահրուզը, մեղադրվում է դավաճանության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular