ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաներին սովորեցնում են ատել ռուսներին. Հայաստանը մեկ քայլ է հեռու նրանից, որ կրկնի Ուկրաինայի ճանապարհը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պատմության 8-րդ դասարանի դասագրքի հեղինակները որոշել են խմբագրել այն հատվածը, որտեղ գրված է, որ իբր 1828 թվականին Ռուսական կայսրությունն «անեքսիայի է ենթարկել» Արևելյան Հայաստանը։ Դա տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն է կոչ արել Երևանին «մատների արանքով չնայել» դասագրքային սադրանքներին և թույլ չտալ նման ուսումնական նյութեր դպրոցներում։ Tsargrad.tv-ի փորձագետները մեկնաբանել են իրավիճակը։

Հայաստանը դարձել է գրեթե վերջին պետությունը հետխորհրդային տարածքում, որը սկսել է դպրոցական դասագրքերը գրել ազգայնական ոճով, նշել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ, թուրքագետ Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով, եթե  կարդաս Ադրբեջանի, Վրաստանի, Բալթյան և այլ երկրների 8-10-րդ դասարանների դասագրքերը, ապա կարող ես շատ հետաքրքիր բաներ գտնել։

«Նայեք, թե ինչից սկսվեց Ուկրաինան: Եվ չգիտես ինչու, մենք գործնականում լռում էինք, կամ խոսում էինք լուռ», - tsargrad.tv-ի հետ զրույցում նշել է Ստանիսլավ Տարասովը։

Ըստ նրա կոպիտ կեղծիք է Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի բռնակցման թեզը, ավելին, այդ թեզն ունի բավականին հետաքրքիր, նույնիսկ ինտրիգային կողմ:

«Փաստն այն է, որ ադրբեջանական դասագրքերում գրում են, որ Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը, որը 1826-1828 թվականների պատերազմից հետո Ռուսաստանի կայսրությունը ստորագրել է Պարսկաստանի հետ, Ադրբեջանը բաժանել է երկու մասի, և դա «հարված է հասցրել ադրբեջանական ժողովրդի շահերին»։ Այն ժամանակ մենք հայերին ֆիզիկապես փրկեցինք, բայց հիմա պարզվում է, որ մենք, ընդհանուր առմամբ, խոչընդոտել ենք հայկական պետականության կայացմանը և այլն»,- իրավիճակի անհեթեթությունն է բացատրել Տարասովը։

Նրա խոսքով, սա նախկին խորհրդային հանրապետությունների ներքին քաղաքականության մեջ արմատացած միտում է, որի նպատակն է պատմական և քաղաքական գիտակցությունից դուրս բերել Ռուսաստանի ներկայության գործոնը և այլն։ Եվ մենք պետք է լրջորեն արձագանքենք դրան։ Եվ ոչ միայն արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով:

«Որտե՞ղ են ռուսական տները: Որտե՞ղ են ռուսական հրապարակումները։ Որտե՞ղ է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ձեռքբերումների ռուսական քարոզչությունը: Մենք աշխատում ենք Աֆրիկայում, կարծես թե աշխատում ենք Մերձավոր Արևելքում, նույնիսկ աշխատում ենք Թեհրանում, բայց հետխորհրդային տարածքում ես ոչինչ չեմ տեսնում»,- վրդովված ասել է Տարասովը։

Պատմությունը, որպես գիտություն, կարող է լուսաբանել նախկինում տեղի ունեցածը դրանից որոշ դասեր քաղելու համար, բայց այդ գիտությունը կարող է օգտագործվել նաև որպես զենք իմպերիալիստական ​​երկրների ձեռքում, նշում է թուրք պատմաբան, քաղաքագետ և պրոֆեսոր Մեհմեթ Փերինչեքը tsargrad.tv-ի հետ զրույցում։

«Նրանք օգտագործում են պատմությունը ոչնչացնելու այն ազգային պետությունները, որոնք խոչընդոտ են հանդիսանում նրանց ծրագրերի համար, - բացատրել է նա,- նաև պատմությունն օգտագործում են Ռուսաստանի դեմ: Պատմական այնպիսի մոտեցումներ են պարտադրում Հայաստանին, որ Հայաստանի նոր սերունդը մեծանա հակառուսական ոգով»։

Եթե ​​Հայաստանում նոր սերունդն ունենա հակառուսական ոգի, կամ թշնամական տրամադրություններ Թուրքիայի, Ադրբեջանի և այլնի նկատմամբ, ապա Հայաստանը կընկնի Արևմուտքի գիրկը, վստահ է թուրք քաղաքագետը։

«Որովհետև, եթե Հայաստանը հավատա, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և մնացած բոլորը թշնամիներ ու բարբարոսներ են, ապա Հայաստանն իր միակ բարեկամը կհամարի Արևմուտքին»,- պարզաբանել է Մեհմեդ Փերինչեքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular