ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


513 հոգու կյանք փրկած հերոս հայի պատմությունը

ՖՈՏՈ

BlogNews.am

Երկրորդ համաշխարհային պատերազմին բազմաթիվ հայեր են մասնակցել, որոնցից շատերը հետագայում տարբեր պատիվների են արժանացել։ Այդ հերոսների թվում է նաև քչերին հայտնի Արթ Ջիբիլիանը, ով նացիստների կողմից գրավված Սերբիայում հարյուրավոր մարդկանց կյանքեր է փրկել։

Ջիբիլիանի, կամ ինչպես նրան ավելի հաճախ կոչում էին՝ Ջիբիի մասին հիշատակվում է Գրիգորի Ֆրիմանի «Մոռացված 500-ը» գրքում, որում նշվում է, որ Ջիբիլիանի արածը ուղղակի հերոսություն էր և համարվում է ամերիկյան զորքերի կողմից մարդկանց փրկելու ամենահաջողված փորձը։

Արթ Ջիբիլիանը Ռազմավարական ծառայությունների գրասենյակի երեք գործակալներից մեկն էր: 1944 թվականի օգոստոսին առաքելություն իրականացնելու ընթացքում նրանք պարաշյուտներով իջան Սերբիայի գրավված հատվածներից մեկի վրա, որպեսզի փրկեն ենթադրյալ 50 անօգնական օդաչուներին։ Սակայն վայրէջքից հետո պարզվեց, որ նրանք 513-ն են։

Հաջորդ վեց ամիսների ընթացքում Ջիբիլիանն օգնում էր նրանց ինքնաթիռի վայրէջքի ճանապարհներ կառուցել, նախաձեռնում էր էվակուացիոն թռիչքներ և սերբական գյուղերում մնացած մարդկանց պարբերաբար բժշկական օգնություն էր ուղարկում։ Այս ամենն անելու համար նրան աջակցում էր Դրաժա Միխաիլովիչը՝ Հարավսլավիայի թագավորական բանակի ղեկավարը։

Հերոս Ջիբիլիանն իր ողջ կյանքի ընթացքում փորձել է բարձր պահել Միխաիլովիչի անունը, այն մարդու, ով անօգնական օդաչուներին հյուրընկալում և ժամակավոր պահում էր իր իսկ տանը։ 1946 թվականին, երբ իշխանության եկավ Իոսիպ Տիտոյի կառավարությունը, Միխաիլովիչին մեղադրեցին նացիստներին օգնելու մեջ և մահապատժի ենթարկեցին։ Հարկ է նշել, որ դեռ պատերազմի տարիներին Իոսիպ Տիտոն Միխաիլովիչին իր թշնամին էր համարում։

Ջիբիլիանի դուստրը՝ Դեբ Ջիբիլիանը ասում է, որ իր հայրը միշտ պատմում էր այս տպավորիչ պատմությունները, որպեսզի կարողա մարդկանց միջից վերացնի այն թյուր կարծիքը, թե Միխաիլովիչը նացիստ էր։ «Հայրս ցանկանում էր հրաժարվել մեդալից, քանի որ կարծում էր, որ հենց Միխաիլովիչի շնորհիվ է, որ կարողացան փրկել 13 օդաչուներին։ Միշտ ասում էր, որ Միխաիլովիչն այդ անելու համար շատ մեծ ռիսկի էր դիմել»

Արթ Ջիբիլիանը 2 տարի շարունակ արյան լեյկոզով տառապելուց հետո մահացավ 2010 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular