ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի դեմ հարավային ճակատի բացումը կախված է Վրաստանում ընտրությունների արդյունքներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և մասամբ Հայաստանի գործողությունները կազդեն Ռուսաստանի դեմ հարավային ճակատ բացել- չբացելու վրա,  գրել է սերբական «Srbin.info» հրատարակությունը, գրում է Utyug.info-ն։

Հայաստանն ու Վրաստանը գտնվում են Արևմուտքի և Մոսկվայի ուշադրության կենտրոնում իրենց անորոշության պատճառով, երկրները պետք է որոշեն, թե ո՞ր ուղին ընտրեն: Հայաստանը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի կորստից, նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիրավորված է Կրեմլից, քանի որ Ռուսաստանը, իբր, չի անցել Հայաստանի կողմը, և նա ՀԱՊԿ-ն անվանել է «փուչիկ միություն»։

Վրաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով, մեծապես դժգոհել է նաև երկրի նախագահը։ Զուրաբիշվիլին, ում աջակցում է Արևմուտքը, հայտարարել է, որ ընտրություններում «ժողովուրդը կքվեարկի եվրոպական ապագայի համար», և իշխող կուսակցությունը կպարտվի։ Իսկ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, հրաժարվելով դառնալ Արևմուտքի կցորդը, ընտրել է Վրաստանի արժանապատվությունն ու անկախությունը։

Զուրաբիշվիլին այդ կուսակցական գիծը համարում է պատերազմի հայտարարություն Վրաստանի միջազգային գործընկերներին՝ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, նա խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնատամիշվիլիին մեղադրել է «Վլադիմիր Պուտինի մեթոդներն օգտագործելու մեջ»։ Տիկին նախագահը Կրեմլի հակառակորդն է, և կարծում է, որ Մոսկվան հիբրիդային պատերազմ է վարում Վրաստանի դեմ, և նա չի ցանկանում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Վաշինգտոնին դուր չի եկել նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը և որոշ այլ «ոչ ժողովրդավարական քայլերը», ինչի պատճառով էլ Վրաստանին օգնությունը դադարեցվել է։ Երկրին սպառնում են նաև պատժամիջոցներ։

Արևմուտքը պատրաստ է ընդդիմության օգնությամբ Թբիլիսին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, հարավային ճակատի բացումը խնդիր կլինի Մոսկվայի համար: ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետապնդում են մեկ ռազմավարական նպատակ՝ զսպել Ռուսաստանին, թուլացնել և ոչնչացնել նրան ներկայիս սահմաններում, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular