ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրկին կեղծիքներ է տարածում՝ փորձելով սրել իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը կրկին կեղծիքներ է տարածել՝ իբր հայկական ուժերը խախտել են հրադադարը։ Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն մի քանի հաղորդագրություններ է տարածել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան, ապա արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքվից նախ հայտնել էին Նախիջևանի Գանզա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։

Հայաստանի ՊՆ-ն, ինչպես սովորաբար է անում, հերքել է տեղեկությունները։

Հայկական կողմը նաև հիշեցրել էր, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Ադրբեջանն, իհարկե, չի արձագանքել այս առաջարկին, փոխարենը փորձում է միջազգային հանրության մոտ կեղծ հաղորդագրություններով տպավորություն ստեղծել, թե ՀՀ ԶՈՒ-ն է խախտում հրադադարը։

Նման քայլերով Ադրբեջանը կարող է երկու նպատակ հետապնդել, սրել իրավիճակն ու նոր ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծել, կամ էլ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով Հայաստանի իշխանություններին նոր զիջումներ պարտադրել։

Ամեն դեպքում, թշնամու այս մարտավարությունը, նշենք, արդյունավետ է իր տեսանկյունից։ Իսկ ՀՀ գործող իշխանությունները բավարարվում են միայն խեղճուկրակ հերքումներով, ասես՝ սպասարկելով թշնամու շահերը։ 

Նաիրա Գասպարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular