ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանն ավելի քան մի քանի հազարամյակ պատմական և քաղաքակրթական կապեր ունի Հարավային Կովկասի հետ։ 1992 թվականին Հնդկաստանը ճանաչել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը։ Վերջին տասնամյակում Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանների միջև համագործակցության մեխանիզմների միջոցով, գրում է journal-neo.su-ն։

Մինչ Հայաստանը դիտարկում է Հնդկաստանը և Իրանը որպես նոր ռազմավարական գործընկերներ, Հնդկաստանը ձգտում է ավելի նշանակալից դեր խաղալ Հարավային Կովկասում տեղի ունեցող միջազգային գործընթացներում հասնելով տարածաշրջանի հիմնական քաղաքական խաղացողների հետ կապերի «ռազմավարական խորության»: Նյու Դելին, իր քաղաքականությունը հիմնելով միջազգային պարտավորությունների բարեխղճորեն կատարման սկզբունքների վրա և ձգտելով բազմաբևեռ աշխարհ, զգույշ է պահում իրեն, որ չվատանան Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները, կամ նրա ուշադրությանը չարժանանա Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսի այլ խաղացողների հետ կապերը, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը:

Իսկ ընդհանրապես, Հնդկաստան-Իրան և Ռուսաստան-Հնդկաստան շահերը մեծապես փոխլրացնում են միմյանց, և Հարավային Կովկասում Հնդկաստանի ներկայության ավելացումը կարևոր է Իրանի և Ռուսաստանի համար:

Ներկայումս Հնդկաստանը դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, հնդկական արտադրության զենքի արտահանումը Հայաստան գնահատվում է 2 մլրդ դոլար:

2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիևը քննադատել էր Հնդկաստանին Հայաստան զենք արտահանելու համար և խնդրել զերծ մնալ Երևանին պաշտպանական տեխնիկա մատակարարելուց։ Դա առաջացրել էր Հնդկաստանի բացասական արձագանքը։ Դելին կարծում է, որ հնդկական պաշտպանական զենքի արտահանումը Հայաստան խթան կդառնա երկկողմ համագործակցության ամրապնդման համար, նաև ծրագրվում է ավելացնել հնդկական մատակարարումների մակարդակը  հասցնելով այն ավելի քան 10 մլրդ դոլարի։

Ավելացնենք միայն, որ այս տարեվերջին Հնդկաստանը կսկսի Հայաստանին մատակարարել սեփական արտադրության «Akash 1S» զենիթահրթիռային համակարգեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular