ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…բազկաթոռ-պարկ

ՖՈՏՈ

Ինչ անուններ ասես, որ չեն տվել արտաքինից  անձև, բայց ներկայումս  շատ սիրված բազկաթոռ-պարկերին: Առավել հայտնի անուններն են «բազկաթոռ-տանձ» կամ պարզապես «տանձ» կամ էլ «Բին-բեգ»՝ «լոբու պարկ» և այլն: Բայց այդ բոլոր անունների ծագումը կապված է հենց առաջին բազկաթոռ-պարկի ստեղծման հետ, որը հայտնի է որպես «Sacco»:

Շատերը չգիտես ինչու համոզված են, որ  բազկաթոռ-պարկը նախագծել են ժամանակակից դիզայներները: Այնուամենայնիվ բազկաթոռ-պարկը, ավելի ճիշտ, նրա առաջին նմուշը  ստեղծվել է մոտ  կես դար առաջ: Այն իրոք պատրաստել են իտալացի դիզայներներ Պիերո Գատին, Սեզարի Պաոլինին և Ֆրանկո Թեոդորոն, և սկզբից այն որևէ  գործնական նպատակ չի ունեցել:

Հակադիզայն. ահա թե ինչպես կարելի է այն անվանել: Այս բազկաթոռը նրանց կողմից պարզապես հորինվել է  ի հակադրություն  դարեր շարունակ օգտագործվող արդեն արմատացած և ավանդական դարձած բազկաթոռի: Բազկաթոռ-պարկի պատմությունը սկսվում է 1960-ականների սկզբից՝ սեռական հեղափոխության  և առաջադիմության ծագման ժամանակաշրջանում (երաժշտությունում Beatles, արտհաուզ, պիժոններ և այլ նորարարական շարժումներ): Բացի այդ Իտալիայի  տնտեսական աճը մարդկանց հնարավորություն է տվել մտածել նման բաների մասին: Թերևս այս գաղափարը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե դիզայներների  խմբում չլիներ չորրորդ անդամը` Աուրելիո Զանոտտան, որը  կահույքի գործարանի սեփականատեր էր և  որի տեսականու մեջ առկա էին տարբեր տեսակի բազկաթոռներ:

  Հենց նա էր, որ դիզայներների խենթ գաղափարի մեջ տեսել է խոստումնալից ուղղություն` անհենք կահույքի արտադրություն:  Հենց նա է, որ 1968 թվականին անհենք բազկաթոռը հասցրել է լայն   «զանգվածներին»: Նա այն անվանել է «Sacco» կամ  իտալերենից թարգմանված «պարկ»: Զանոտտան  պատմության մեջ  դառնալով բազկաթոռ-պարկի առաջին արտադրողը, ավելին է արել, նա հասել է նրան որ այն օգտագործելու համար դարձել է ավելի գործնական և տեխնոլոգիական: 

Թեոդորը, Գատին և Պաոլինին հորինել էին բազկաթոռ, որը  լցնում էր ջրով, սակայն, դա անհարմար էր նստելու համար  և շատ ծանր: Զանոտտան  է, որը բազկաթոռների լցոնիչի համար օգտագործել է պլաստմասե գնդիկներ: Այստեղից էլ գալիս է այդ բազկաթոռների այն անունը, որը ամերիկացիներն են  տվել նրան` «լոբու պարկ»: Զանոտտան  փոխել է նաև պարկը: Սկզբնապես օգտագործված պոլիվինիլքրորիդե պարկի  փոխարեն (բանն այն է, որ ի սկզբանե պարկի մեջ ջուր էր լցվում , իսկ այդ նյութը ջրաանթափանց է), նա սկսել է օգտագործել գործվածքներ, որոնք շփման դեպքում ավելի հաճելի են մարմնի համար: Նմանատիպ նյութը ուներ նաև այն առավելությունը, որ կտրուկ նստելու ժամանակ  չէր պատռում, և  ավելի գեղագիտական էր:

Երկար տարիներ պարկի գործվածք բացառապես վարդագույն է եղել, որի պատճառը ըստ երևույթին այն էր, որ իտալացի կահույքագործի   պահեստը լցված է եղել հենց այդ գույնի գործվածքով: Բազկաթոռ-պարկը կահույքագործ  Զանոտտաին համաշխարհային համբավ և միլիոնավոր դոլարների եկամուտ է պարգևել: «Sacco»-ն առկա է աշխարհի բոլոր խոշոր այն թանգարաններում, որտեղ ցուցադրվում են կահույքի նմուշներ: Բազկաթոռ-պարկի պատմության մեջ երկրորդ փուլ է  համարվում նոր հազարամյակի սկիզբ, քանի որ սկսվել է ուրվագծվել անհենք կահույքի արտադրության միտում: Միևնույն ժամանակ սկսվել է փոխվել  այս բազկաթոռի ձևը՝  ստեղծվել են բազմոց-պարկեր, աթոռ-պարկեր և անգամ կահույք- տրանսֆորմերներ: Բայց, այնուամենայնիվ, ներկայումս էլ առաջնայնության դափնեպսակը այնուամենայնիվ «լոբու պարկ»-ինն է:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular