ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցք»-ը արդեն խոչընդոտ չէ Բաքվի ու Երևանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Անի Բադալյանը հաստատել է պաշտոնական Բաքվի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հոդվածը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «երթուղիների ապաշրջափակումը շարունակում է մնալ Հայաստանի տեսլականի և օրակարգի կարևոր մասը տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման համար», գրում է iarex.ru-ն։

Դիվանագիտական ​​բեկում է հենց միայն այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առանցքային կետերից մեկի շուրջ, որը, սակայն, Ադրբեջանի կողմից է արհեստականորեն ներմուծվել բանակցային գործընթաց, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Փաստն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված եռակողմ խաղաղության համաձայնագրում կոնկրետ հիշատակում չկա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, որը կապում է Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանի հետ։

Ուստի, երբ կողմերը ցույց էին տալիս հաղորդակցությունների վերաբերյալ փոխզիջումային որոշում կայացնելու իրենց ոչ պատրաստակամությունը առաջ քաշելով միմյանց համար անընդունելի պայմաններ, միշտ բարձրացվում էր ինչ-որ դիվանագիտական ​​սխոլաստիկայի հարցը։ Այժմ կա որոշակի հստակություն, քանի որ Բաքուն և Երևանը ընդունել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը պարունակում է կետ Ադրբեջանի կողմից ներկայացված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Սակայն կարևոր նրբերանգները մնում են:

Առաջին: Նախ, Ադրբեջանցի ղեկավարի հատուկ առաքելություններով ներկայացուցիչ  Էլչին Էմիրբեկովը ԱՄՆ այցից հետո է հայտարարել խաղաղության պայմանագրի նախագծում տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հոդվածը հանելու մասին։ Նրա խոսքով «մենք չենք ցանկանում բարդացնել խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը»։ Դա տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքի փոփոխություն է, որտեղ շեշտը դրվում է դեպի իրանական ուղղություն, Ադրբեջանի տրանսպորտային մուտքը Նախիջևան կիրականացվի Իրանի, իսկ ավելի ուշ Թուրքիայի տարածքով։

Երկրորդ նրբերանգը այն է, որ Զանգեզուրում (Սյունիք) լարվածությունը թուլանում է, որի շուրջ աշխարհաքաղաքական «պարը» մեծ թափ էր հավաքել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների մասնակցությամբ։ Տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը կքննարկվի միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Երրորդ նրբերանգը այն է, որ կարծես թե Հայաստանը նույնպես պատրաստ է զիջումների գնալ բանակցությունները չձգձգելու համար։ Բայց ի՞նչ զիջումներ։ Բաքվի վարկածի համաձայն, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի օրենսդրության մեջ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջների առկայությունը։ Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում այդ երկրի Անկախության հռչակագրին, որը, ըստ Ադրբեջանի, «տարածքային պահանջներ է պարունակում հարևան պետության նկատմամբ»։ Բաքուն պահանջում է բացառել իրավական հիմքերը «ապագայում հնարավոր տարածքային պահանջները բացառելու համար»։ Հայաստանը խոստանում է Սահմանադրությունը փոխել միայն մինչև 2027 թվականը, բայց, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կփորձի լուծել այդ խնդիրը որոշ այլ քայլերով։

Չորրորդ նրբերանգը: Իրականանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կանխատեսումը, ըստ որի «Զանգեզուրի միջանցքը կարող է անցնել Իրանով», և ոչ թե Հայաստանով, և այդ իրավիճակը պետք է լուծվի առանց բախումների ու աղմուկի։ Այդ կապակցությամբ թուրքական Hürriyet թերթը չի բացառում, որ «Անկարան պատրաստվում է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ»։

Այդ իսկ պատճառով զգացվում է, որ Անդրկովկասում իրավիճակը վերածվում է նոր որակի նախկին ստատուս քվոյի պոտենցիալ փոփոխություններով։ Բայց ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular