ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական համալսարանում կարանտինը շարունակվո՞ւմ է․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 6-ին MediaHub-ը գրել էր, որ Հայ-ռուսական համալսարանում կարմրուկով պայմանավորված կարանտին է հայտարարվել։ 

MediaHub-ին համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանն ասել էր, որ բուհում ուսանողներ ու դասախոսներ չկային, բայց կային այլ աշխատակիցներ, որոնցից մեկի մոտ ախտանշաններ կային, ու քանի դեռ չէր հերքվել, որ կարմրուկով է վարակված երիտասարդը, ռեկտորը համալսարանում կարանտին էր հայտարարել։

MediaHub–ը կրկին կապ հաստատեց Հայ–ռուսական համալսարանի հետ, որպեսզի պարզենք, թե ի՞նչ արդյունք են արձանագրել երիտասարդի անալիզները և արդյո՞ք համալսարանում հայտարարված կարանտինը պահպանվում է: 

«Հայ-ռուսական համալսարանում համաճարակաբանական ռիսկերի հաստատման բացակայության պատճառով՝ կապված կարմրուկի վիրուսի հնարավոր տարածմամբ, մենք վերադարձել ենք բուհի բնականոն գործունեությանը, կարատինը հանված է»,- նշեցին Հայ-ռուսական համալսարանից։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարմրուկով վարակվածության դեպքերը մեկ շաբաթում ՀՀ–ում ավելացել են 3–ով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular