ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտե՞ղ է այժմ ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստը. 36 տարի առաջ նա ամեն ինչ տվեց ԱՄՆ փախչելու համար 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լևոն Իշտոյանը Հայաստանի համար խորհրդանշական ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ է: 1970-ականների «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի այդ փայլուն հարձակվողին ճանաչում էր գրեթե ողջ երկիրը. ֆուտբոլասերներ  փայլուն խաղի շնորհիվ, իսկ մնացած բոլորը հայտնի «Միմինո» ֆիլմում հիշատակման պատճառով, գրում է sport24.ru-ն։

Սակայն, չնայած ժողովրդի սիրուն, 80-ականների վերջին Իշտոյանը որոշեց ընդմիշտ թողնել հայրենիքը և տեղափոխվել ԱՄՆ։ Եվ ահա թե ինչու։

«Եղբայրս և նրա կինը տեղափոխվել էին այնտեղ 1976 թվականին։ Մայրս, եղբայրս և կինս փորձում էին համոզել ինձ մեկնել... իսկ ես նման միտքը անհնար էի համարում ու ասում, որ  նախ ինձ չեն թողնի, և երկրորդ հերթին Երևանում էլ ամեն ինչ լավ է։ Ո՞մ է պետք Ամերիկան։ Եղբայրս տասը հրավեր ուղարկեց, բայց ես շարունակում էի մերժել ու մերժել։ Իսկ 1988 թվականին Հայաստանում ցույցեր սկսվեցին։ Ես տեսա այդ ամենը և որոշեցի. «Քանի դեռ երեխաները փոքր են, թող սովորեն նահանգներում, որպեսի այնտեղ համալսարան ընդունվեն: Մեկնեցի»,- հարցազրույցում պատմել է Իշտոյանը։

Իհարկե, այդ տարիներին Արևմուտք մեկնելը գրեթե անհնար էր։ Ուստի Իշտոյանը ստիպված էր արմատական միջոցներ ձեռնարկել հանուն իր երազանքի և հրաժարվել այն ամենից, ինչ ձեռք էր բերել ԽՍՀՄ-ում։

«Ես ասացի «Ես հեռանում եմ», դա նշանակում է, որ վերջ: Ես 20 տարի ֆուտբոլում եմ, ինչ ստացել եմ պետությունից պարզապես տվեցի: Որպեսի ինձ թողնեն ստիպված հանձնեցի բնակարանը։ Չվաճառեցի։ Ես այլընտրանք չունեի։ Կամ հրաժարվիր դրանից, կամ ոչ մի տեղ չես գնա: Իսկ բնակարանը շքեղ էր՝ 4 սենյականոց հենց կենտրոնում, շուկայից ոչ հեռու»,-խոստովանել է հարձակվողը:

ԱՄՆ-ում Իշտոյանը հաստատվել է Լոս Անջելեսի հյուսիսային արվարձաններից մեկում՝ Գլենդելում։ Նա այնտեղ ապրում է արդեն 36 տարի։ Այդ ընթացքում ֆուտբոլիստի կյանքում շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել: Տեղափոխվելուց 10 տարի անց նա ստացել է ամերիկյան քաղաքացիություն, իսկ քիչ անց բացել է Արարատի ֆուտբոլային մարզադպրոցը, որը մինչ օրս էլ գործում է։ Իշտոյանի ակադեմիայում 300-ից ավելի երեխաներ և մոտ 15 մարզիչներ կան, ինքն էլ զբաղվում է վարչական գործերով։
Վետերանն այժմ 76 տարեկան է։

Նման կերպ նա լրացուցիչ եկամուտ է ստանում թոշակի տեսքով. «Ճիշտ է, դա բավականին փոքր գումար է՝ ամսական 1300 դոլար։ Իսկ շուրջբոլորը գնալով ամեն ինչ թանկանում է։ Բայց ես գտնում եմ ավելի էժան խանութներ: Ես այստեղ հիանալի կյանք ունեմ»,- պատմել է նախկին ֆուտբոլիստը։

Իշտոյանի անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հիանալի է ստացվել: «Երկու դուստր ունեմ, երկուսն էլ ամուսնացած են, ի դեպ, հայերի հետ։ Վեց թոռ: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել ճակատագրին: Թոռներս լավ դպրոց են գնում։ Դրա համար մենք ինքներս ենք վճարում, ոչ թե պետությունը։ Հետո ուսուցիչը գալիս է տուն ու նրանց հայերեն է սովորեցնում»,- ասել է ֆուտբոլիստը։

Այնուամենայնիվ, Իշտոյանը չի մոռանում իր հայրենիքի մասին: Նա պարբերաբար այցելում է Երևան և փորձում օգնել ընկերներին։

«Մեր Արարատից ով ողջ է, հիվանդ է: Ես կապ եմ պահպանում բոլորի հետ։ Ես այստեղից օգնում եմ ինչքան կարող եմ։ Նորիկ Մեսրոպյանին, Նիկոլայ Ղազարյանին: Նա վատ վիճակում է: Աշխատանք չկա, հաշմանդամ է։ 4-5 ամիսը մեկ գումար եմ ուղարկում։ Ինչքան կարող եմ։ Ես ուզում եմ օգնել իմ բոլոր ընկերներին»,- ասել է Իշտոյանը։

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հեռացել է արցունքներով ու դեռ կարոտում է հայրենիքի հին օրերը։ Սակայն նա վերադառնալու մտադրություն չունի, չնայած նրան, որ իրեն պարբերաբար զանգում առաջարկում են։

«Առաջին անգամ Հայաստան վերադարձա 1997 թվականին։ Արկադի Անդրեասյանը 50-ամյակն էր նշում:  Ե՛վ ֆուտբոլի ֆեդերացիան, և՛ իմ շրջապատում բոլորը փորձում էին համոզել ինձ. «Չպետք է ապրել Ամերիկայում, պետք է ապրել Երևանում։ Մենք ձեզ համար կստեղծենք բոլոր պայմանները»։ Ես լսեցի, գլխով արեցի, բայց չհավատացի։ Երկրորդ անգամ, երբ եկա, ամեն ինչ նորից կրկնվեց։ Երրորդ անգամ էլ: Բայց ես չեմ էլ մտածում այդ մասին։ Որտեղ իմ երեխաներն են ապրում, այնտեղ էլ ես պետք է ապրեմ»,- եզրափակել է Իշտոյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular