ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից նվաստացած Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն կարող է պարծենալ, որ ինքը կարգավորող գերտերություն է, բայց ոչ թե ռազմական հարցերում։ Չնյայած դրան նա սկսել է երկու ուղղությամբ մկաններն օգտագործել Հայաստանի հետ հարաբերություններում, գրում է turbopages.org-ը։ 

Հուլիսի 22-ին ԵՄ-ն հայտարարել է, որ իր ռազմական օգնության ծրագրերից մեկով առաջին անգամ օգնություն է ուղղելու Հայաստանին։ Նույն օրը բանակցություններ են սկսվել վիզաների ազատականացման շուրջ։ Այդ ընթացքում ամերիկյան զորքերը փոքր ուսումնավարժանքներ են անցկացրել հայկական զորքերի հետ։ Այդ ամենը եղել է անցած տարվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած դեպի Արևմուտք շրջադարձի արդյունքում:

Հայերը հիասթափվել են իրենց նախկին հովանավոր Ռուսաստանից։ Ուկրաինական պատերազմով շեղված Կրեմլը չկարողացավ 2023 թվականին թույլ չտալ Ադրբեջանին նվաճել Լեռնային Ղարաբաղը՝ նախկին ինքնավար էթնիկ հայկական անկլավը: Ե՛վ Ամերիկան, և՛ եվրոպական տերությունները ձգտում են թուլացնել Ռուսաստանին իր ավանդական հետնաբակում՝ անդրկովկասում:

«Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից և մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի դա տեղի ունենա», - հուլիսի 30-ին ասել է Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը:

Բայց դա բարդ մանևր է, և բոլոր կողմերից քամիներ են փչում պարոն Փաշինյանի դեմքին։ Բանն այն է, որ Անդրկովկասում Ռուսաստանը պարտություն կրեց, սակայն խաղից դուրս չի եկել։ Փաշինյանը սառեցրել է ռազմական համագործակցությունը և վտարել ռուս սահմանապահներին, որոնք տեղակայված էին Երևանի օդանավակայանում։ Բայց Ռուսաստանը դեռևս ունի ռազմաբազա և հազարավոր զորքեր Հայաստանում, իսկ նրա սահմանապահները դեռ հսկում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ: Ռուսաստանին է պատկանում Հայաստանի երկաթուղին, և նա է վառելիք ապահովում ատոմակայանի համար։ Նրան, հավանաբար, դեռ շատերն են սիրում ուժային կառույցներում։
Ռուսաստանի արձագանքը Հայաստանի դեպի արևմուտք շրջադարձին տատանվում է անհանգստացած տրոլինգից (արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «անհանգստություն է հայտնել Հայաստանի ապագայի վերաբերյալ») մինչև քողարկված սպառնալիքներ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը ազատ է հարաբերություններ կառուցել այլ գործընկերների հետ, բայց ոչ «այնպես, ինչպես դա արեց Կիևի ռեժիմը, այսինքն «կամ-կամ» սկզբունքով»։

Միևնույն ժամանակ, պարոն Փաշինյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ լուծելու իրենց տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական գործողությունների սպառնալիքը Հայաստանին զիջումների ստիպելու համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջները սահմանադրությունից հանելու տեսքով։ Տանը պարոն Փաշինյանը բախվում է  ընդդիմության հետ, որը գլխավորում է խարիզմատիկ ազգայնական արքեպիսկոպոսը, որը վրդովված է փոխզիջումներից:

Եթե Կրեմլը ուզում է ճնշել Հայաստանին, ապա Ադրբեջանը հաճույքով կօգնի նրան։ Հուլիսի 26-ին Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը ծանր զենք է կիրառել սահմանից այն կողմ մեղադրելով դրանում Ամերիկային, ԵՄ-ին և Ֆրանսիային «սադրանքները» խրախուսելու մեջ։ Արևմուտքի ռազմական օգնության շնորհիվ Հայաստանը «ավելի քիչ մոտիվացված է շարունակելու մասնակցել խաղաղության գործընթացին», ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա Էլչին Ամիրբեկովը։

Բայց Արևմուտքի օգնությունը Հայաստանին առայժմ համեստ է: ԵՄ ռազմական օգնությունը կազմում է 10 միլիոն եվրո, որը մասամբ նախատեսված է Հայաստանի զինված ուժերին ԵՄ ապագա առաքելություններին նախապատրաստելու համար։ ԱՄՆ ուժերի հետ համատեղ զորավարժությունները հիմնված էին ոչ թե մարտական, այլ խաղաղապահ սցենարի վրա: Եթե վիզաների ազատականացման բանակցություններն ի վերջո անգամ արդյունք տան, ապա դա տարիներ կտևի: Այս ամենից ոչինչ չի օգնում բավարարել Հայաստանի անմիջական կարիքները:

«Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, Հայաստանին անվտանգության խիստ երաշխիքներ չի տա, և ես կարծում եմ, որ դա հասկանում են բոլորը՝ Ռուսաստանը, Արևմուտքը, Փաշինյանը և Ադրբեջանը,- կարծում է Բենիամին Պողոսյանը «apri Armenia» վերլուծական կենտրոնից,- բացի դա դեպի Արևմուտք շրջադարձի չափն է մնում  անհասկանալի: Դա, ամենայն հավանականությամբ, կախված կլինի Ուկրաինայում պատերազմի արդյունքից և Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների վիճակից»:

Ըստ պարոն Պողոսյանի Փաշինյանը փորձում է այնքան հակառուսական լինել, որ Արևմուտքից ինչ-որ բան ստանա, և ոչ այնքան հակառուսական, որ այրի Կրեմլի հետ բոլոր կամուրջները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular