ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ափսե

ՖՈՏՈ

Ափսեն մետաղից, կերամիկայից, հախճապակուց և այլ նյութերից  պատրաստված տափակ ու կլոր աման է կերակրի համար: Ափսեների պատմությունը  որպես տարողություն որոնցում սնունդ է դրվում  սկսվել է դեռևս նեոլիթյան դարաշրջանում: Ընդ որում ափսեն ավելի շուտ է հայտնվել քան գդալն ու պատառաքաղը: Այն ժամանակ դրանք իրենցից ներկայացրել են  թրծած կավե շերտեր:

Աստիճանաբար խեցեգործության հմտությունները զարգացել են  և հին աշխարհում կերամիկական ափսեների ստեղծումը դարձել է արվեստ: Հին Հունաստանում և Հռոմում խեցեգործությունը սկսել է ծաղկում ապրել և հայտնվել են ափսեանման տարողություններ, անգամ զարդարված նկարներով, իսկ հետագայում նաև էմալապատ: Այդպես սկսել են հայտնվել ամենօրյա, տոնական և դեկորատիվ ափսեները: Ընդ որում սկսել են ափսեներ պատրաստել ոչ միայն կավից, այլ նաև օրինակ ոսկուց և արծաթից:

Հին Հռոմում սկսել են նաև ափսեներ պատրաստել անագից և կապարից: Արևելքում, մասնավորապես Չինաստանում, ճենապակե ափսեները հայտնվել են մեր թվարկության 7-րդ դարում: Չինացիները սովորել են ստանալ թափանցիկ պինդ ճենապակի և դրանից իրեր պատրաստել: Սակայն ճենապակին Եվրոպա է հասել  միայն 14-րդ  դարում, երբ դրանցից չինական կայսրը  նվիրել է  ֆրանսիայի թագավորին: Այդ ժամանակներից ճենապակին դարձել է եվրոպական թագավորական ընտանիքների օգտագործման հիմնական սպասքեղենի տեսակը: Իսկ մինչ այդ 8-րդ դարի եվրոպական թագավորական սեղաններին սնունդը դրվում էր կաղնե հաստ սեղանների վրա փորված խոռոչներում: 

Հասարակ մարդկանց մոտ միջնադարյան Եվրոպայում սնունդը դրվում էր շատ պինդ հացի մեծ կտորների վրա, որից հետո կամ վերջում ուտում էին յուղով ծծված այդ հացի կտորները, կամ էլ տալիս էին շներին:  Ավելի ուշ սկսել են օգտագործել մեջտեղից թեթևակի փորված տախտակի կտորներ, սակայն սնունդն այդ ափսեների մեջ դառնում էր դառնահամ՝ կապված փայտանյութի յուղով ներծծման և կեղտոտության հետ: Իսկ հեղուկ ուտեստները՝ սուպերը սովորաբար ուտում էին կաթսայից կամ էլ կաթսայանման մեկ մեծ ամանից, բայց միշտ էլ դա մի քանի հոգու համար էր նախատեսված լինում: 14-15-րդ Ֆրանսիայում բացի կավե ափսեները սկսել են օգտագործել նաև անագից, ինչպես նաև երկաթից, ոսկուց և արծաթից պատրաստված ափսեներ: Այդ ափսեները նման չեն եղել ներկայումս օգտագործվող ափսեներին, քանի որ եղել են քառակուսու ձևով:

Առօրյա կյանքում ափսեների օգտագործման պատմությունը Ռուսաստանում սկսվել է միայն 15-րդ դարում: Մինչ այդ օգտագործվել են փայտից կամ կավից պատրաստված խորունկ այնպիսի ամաններ, որոնց չափերը երբեմն եղել են բավականին նշանակալի, և որից կերել է ամբողջ բազմանդամ ընտանիքը: 1708 թվականին Մեյսենի գերմանացի բրուտները բացահայտել են չինացիների ճենապակու արտադրության գաղտնիքը և շատ արագ հայտնվել են ճենապակուց ափսեներ արտադրողներ:

Հայաստանում հաստատապես հնում որպես ափսե է ծառայել լավաշը: Լավաշի կարևոր առանձնահատկությունը նրա բազմաֆունկցիոնալությունն է, որը թույլ է տալիս, որ այն օգտագործվի որպես գդալ, ափսե կամ էլ անձեռոցիկ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular