ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Արևմուտքի ազդեցությունը հայկական լրատվամիջոցների վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի լրատվական ռեսուրսների վրա, ինչպես ցանկացած այլ երկրի, չի կարող լավ բանի հանգեցնել, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը պատասխանելով news.ru-ի հարցին։ Նրա խոսքով ամերիկացիներն ու եվրոպացիները նպատակ են հետապնդում ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։

- Արդեն պարզ է, որ Հայաստանի լրատվական ռեսուրսների վրա, ինչպես ցանկացած այլ երկրի, Արևմուտքի աճող ազդեցությունը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Ամերիկացիներն ու ԵՄ-ն (Եվրամիության երկրների իշխանությունները) գործում են պատեհապաշտորեն նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության կարևորությունը և այն օգնությունը, որը Մոսկվան տրամադրել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներու»,- ասել է Նաստասինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Երևանն ունեն զանգվածային հաղորդակցության ոլորտում փոխգործակցության լավ ձևավորված մեխանիզմներ, մասնավորապես գործում է մասնագիտացված միջկառավարական համաձայնագիրը, պահպանվում է ակտիվ միջգերատեսչական երկխոսությունը, շարունակվում են շփումները լրագրողների միջև։

- Անցյալ տարի արտաքին քաղաքական գործունեությանը տեղեկատվական աջակցության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերով արտաքին գործերի նախարարությունում անցկացվել են միջգերատեսչական խորհրդակցություններ, իսկ Երևանում կայացել է ռուս-հայկական մեդիա ֆորում։ Մենք ակնկալում ենք, որ ապագայում մենք կշարունակենք մեր գործընկերների հետ լուծել ի հայտ եկած խնդիրները զուտ պրոֆեսիոնալ կերպով,- պարզաբանել է Նաստասինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հանրային ռադիոի նոր տնօրեն է դարձել «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացին, ով վերջին 28 տարիներին բնակվել է Պրահայում։ Նրա նախորդը Գարեգին Խումարյանն ազատվել էր աշխատանքից իշխանությունների քննադատության պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular