ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնոց

ՖՈՏՈ

Ձեռնոցները ոչ միայն ձմռանը հագուստի անհրաժեշտ տարր են, այլ նաև ձևավորում, որը կարող է ընդգծել այն կրողի էլեգանտությունը, ինչպես նաև պատմել նրա զբաղմունքի և հոբբիների մասին: Նույնիսկ հանրահայտ Բալզակն է սոցիալական օրենքները և սովորույթները նկարագրող իր գործերում գրել դրանց մասին, որպես այդ ամենը արտահայտող երևույթ: Զգեստապահարանի այս տարրը նվաճել է աշխարհը  դառնալով կանանց և տղամարդկանց հագուստի անփոխարինելի պարագա:

Ձեռնոցների տեսականին զարմանալի բազմազան  է` ժանյակազարդ, մետաքսյա, կաշվե, մետաղական և այլն: Ձեռնոցների պատմության ամենահին հիշատակությունն  առկա է եղել Թութանհամոնի գերեզմանում: Հին եգիպտացիների մոտ ձեռնոցներն ասոցացվել են  ազնվականության և զորության հետ:

Նաև, իհարկե, բացի  կարգավիճակը նշելուց, ձեռնոցները պաշտպանել են  ձեռքի մաշկը տարբեր ազդեցություններից, ինչը որ, ընդհանուր առմամբ, հենց նրանց հիմնական գործառույթն է: Ձեռնոցներն ի սկզբանե ներկայացրել են իրենցից դաստակներին  կապած պարկիկներ: Եվ միայն որոշ ժամանակ անց են նրանք ստացել  մեզ ներկայումս  ծանոթ տեսքը, որտեղ այդ պարկից առանձնացվել է  բութ մատի տեղը: Ժամանակին  ձեռնոցները գործնականում չէին հանվում ձեռքերից՝ դրանցով. աշխատում էին, ուտում, կռվում և այլն: Ասպետության պատմությունը հատուկ ազդեցություն է ունեցել  ձեռնոցների օգտագործման վրա: Օրինակ դիմացինի վրա ձեռնոց նետելը նշանակել է  մենամարտի մարտահրավեր, կամ պարզապես արժանապատվության վիրավորանքի միջոց: Եթե ասպետը սիրելի կնոջից որպես նվեր ստացել է  ձեռնոց, ապա նա չի նետել այն, այլ ամրացրել է գոտուն և պահել որպես թալիսման : 12-րդ դարի վերջում և 13-րդ դարերի սկզբներին ի հայտ են եկել ձեռնոցագործներ:

Դա եղել է շատ հարգված և պատվաբեր մասնագիտություն: Այս գործին մասնակցում է նույնիսկ մեծ Լեոնարդո դա Վինչին, որը ստեղծել է  ձեռնոց լողալու համար, սակայն  նրա այդ գաղափարը չի արմատավորվել: Քանի որ ըստ վարվելակարգի կանոնների   արարողությունների   կամ ձեռքսեղմումների ժամանակ հաճախ անհրաժեշտ էր  ձեռնոցները հանել՝ մարդիկ սկսել են այն պահել գոտիների տակ: Հետագայում ձեռնոցագործ վարպետների  ուշադրությունը տեղափոխվել է դեպի զգեստապահարանի այս տարրի պատրաստմանը թույլ սեռի համար: Եվ այդ ժամանակվանից  կանայք են դարձել  այս ապրանքի հիմնական գնորդները:

Վերածննդի և բարոկկոյի ժամանակներում գոյություն են ունեցել  շքեղ կանացի ձեռնոցների անհավատալի բազմազանություն՝ զանազան ասեղնագործություններով, ժապավեններով, թանկարժեք քարերով,  ժանյակներով, թանկարժեք ատլասից և  թավշյա գործվածքներից պատրաստված ձեռնոցներ:

16-րդ դարում Կայսրուհի Եղիսաբեթ Առաջինի շնորհիվ նորաձև են դարձել  կանացի  երկար ձեռնոցները, որոնք  սովորաբար հագնում էին կարճաթև  զգեստների հետ: ժամանակի հետ ձեռնոցների արտադրությունը դարձել է ավելի ու ավելի բարդ գործընթաց, և նույնիսկ եղել են արտադրության հատուկ գաղտնիքներ:  Տղամարդկանց մոտ ձեռնոցների ժողովրդականությունը վերսկսվել է Նապոլեոն Բոնապարտով, որն իր զգեստապահարանում ունեցել է այս հագուստի տեսակի մի ամբողջ հավաքածու բաղկացած ավելի  քան 240 զույգից: 19-րդ դարում գրեթե յուրաքանչյուր մարդ ձեռնոց  էր կրում:

Այն դարձել էր «ջենթլմենի հավաքածուի» անփոխարինելի տարր, սակայն ձեռնոցներն ավելի կարճ էին և առանց լրացուցիչ զարդերի: Այսօր ձեռնոցների նորաձևությունն իր պատմության մեջ նոր փուլի է անցել, քանի որ ժամանակակից դիզայներներն առաջարկում են տարբեր ոճերի և նյութերի, ինչպես նաև որոշակի վայրերում և իրադրություններում ձեռնոցների  ներկայության անհրաժեշտություն: Ներկայումս այնքան շատ ձեռնոցների մոդելներ կան, որ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր պարզապես ցանկանում են ձեռքերը ջերմ պահել՝  առաջարկվում է համապատասխան դիզայներական գլուխգործոց:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular