ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Դելին պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին Լաոսում Արևելյան Ասիայի գագաթնաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

«Ուկրաինայի հակամարտության հարցում երկխոսությունն ու դիվանագիտությունը շարունակում են կարևոր մնալ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հնդկաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել հարցի կարգավորմանը»,- X  հարթակում գրել է նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular