Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Դելին պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Լաոսում Արևելյան Ասիայի գագաթնաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Ուկրաինայի հակամարտության հարցում երկխոսությունն ու դիվանագիտությունը շարունակում են կարևոր մնալ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հնդկաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել հարցի կարգավորմանը»,- X հարթակում գրել է նախարարը: