ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Արմավիր արշավելուց հետո այսօր էլ ուղևորվել է Գյումրի, որտեղ քաղաքի օրն են նշելու։ Հատուկ այդ նպատակով «բարձրաճաշակ» համերգ են կազմակերպել՝ երգիչ Թաթայի մասնակցությամբ։ Փաշինյանը նաև շրջելու է քաղաքում՝ ուղեկիցների և թիկնապահների ահռելի բազմության ուղեկցությամբ։

Երեկ Գյումրիի ավագանին ՔՊ խմբակցության պահանջով նիստ էր գումարել՝ քննարկելու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կողմից կատարված չարաշահումները, դիմելու դատախազությանը։ «Բալասանյան» դաշինքը, որն այժմ իշխանություն է Գյումրիում, կողմ է քվեարկել ՔՊ առաջարկին, այդկերպ զրկելով մանիպուլյացիաներ անելու, իրենց մեղադրելու հնարավորությունից։

ՔՊ-ն պահանջում է Գյումրիին վերադարձնել «Սև բերդը», որը պատկանում է Բալասանյան ընտանիքին։ Ժամանակին քարուքանդ այդ տարածքն այսօր Գյումրիի ամենաբարեկարգ շինություններից է, քաղաքի այցեքարտը, որտեղ բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կայացել, այդ թվում 2019 թ. Փաշինյանն այնտեղ է նշել Անկախության տոնը։

«Բալասանյան» դաշինքն ու «Քաղպայմանագիրը» ամիսներ առաջ խզեցին կոալիցիոն հուշագիրը, և այժմ ՔՊ-ն ամեն ջանք գործադրում է Գյուրիում իշխանափոխություն անելու, քաղաքապետի պաշտոնը խլելու համար։ Չի բացառվում, որ Փաշինյանն այսօր էլ մի շոու Գյումրիում սարքի՝ թիրախներն ուղղելով տեղական իշխանությունների ուղղությամբ։ 

Էմմա Աղաբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular