ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. «Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկացի զինվորականների առկայությունը Երևանի հերթական դեմարշն է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PolitRUS փորձագիտական և վերլուծական ցանցի հիմնադիր Վիտալի Արկովը Opinion հաղորդաշարի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ԱՄՆ բանակի ներկայացուցիչը սկսելու է աշխատել Հայաստանի պաշտպանության նախարարությունում, գրում է news-front.su-ն։

«Ոչ ոք չի զարմանում, որ Վրաստանի նախագահ է դարձել Սալոմե Զուրաբիշվիլին, ով նախկինում աշխատել է որպես ֆրանսիական հետախուզական ծառայությունների գործակալ։ Պենտագոնի ներկայացուցչի ժամանումը Հայաստանի պաշտպանության նախարարություն միանգամայն հասկանալի է հաշվի առնելով այն ուղղությունը, որով այդ երկիրը շարժվում է Փաշինյանի իշխանության օրոք։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը վաղուց է ներկա Հայաստանում, և Երևանը հետևում է Վաշինգտոնի հրահանգներին»,- ասել է Վիտալի Արկովը։

Փորձագետը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում, դեմարշ է Ռուսաստանի դեմ հաշվի առնելով Երևանի ու ՀԱՊԿ լարված հարաբերությունները։ Սակայն դա էական փոփոխություններ չի բերի ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում, քանի որ նրանց միջև փոխգործակցությունը վաղուց է արդեն իսկ հաստատված։

«Երևանի գործողությունը սադրիչ քայլ է, որը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ի դեմ ամպագոռգոռ հայտարարությունների: Սակայն նման գործողությունները Հայաստանին չեն տանի ոչ դեպի ՆԱՏՕ, ոչ էլ ԵՄ։ Դա պարզապես Հավաքական Արևմուտքի երկրներից ստացված առաջադրանքների կատարումն է»,- նշել է Արկովը։

Վերլուծաբանը պարզաբանել է, որ Հայաստանում կարծիքները բաժանված են, բնակչության մի մասը ձգտում է դեպի Արևմուտք, իսկ ավագ սերունդը հասկանում է Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունը և քննադատում երկրի ղեկավարությանը։

«Երկրում առկա է քաղաքացիական պատերազմի վտանգ, քանի որ Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր դեմ են Արևմուտքի հետ մերձեցմանը»,- ամփոփել է PolitRUS փորձագիտական և վերլուծական ցանցի հիմնադիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular