ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօրվա իշխանությունները շառ ու փորձանքի մեջ են մտնում անընդհատ եւ վտանգում են մեր գոյությունը. Արամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



ԱՄՆ-ում, Լոնդոնում չստացվեց ոչինչ, հիմա հաջորդ փուլն է, հերթականը ռուսները փորձելու են իրենց գլխավորությամբ նախաձեռնել գործընթացը, իրենց կազմակերպած գործընթացի միջոցով հասնել խաղաղության, արդյունքում լինելու է Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը պահելը, ուրիշ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Այսօր դաժան պայքար է գնում գերտերություների միջեւ, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Ուկրաինայի պատերազմը դրա ամենաակնառու փաստն է: Այս երեւույթը արդեն 4-5 տարի կրկնվում է: Նախաձեռնությունների խնդիր է՝ որ երկիրն է ուզում նախաձեռնել բանակցություններ վարելու այդ գործընթացը, ով պետք է վայելի դրա բարիքները: 44-օրյա պատերազմի ժամանակ Արեւմուտքը նախաձեռնեց խաղաղության գործընթաց, ԱՄՆ-ն նախաձեռբեց, բայց վերջնական արդյունքում ՌԴ նախաձեռնությամբ դադարեց պատերազմը: Սա այդ մեծ խաղի մասն է՝ ով է տիրություն անելու Հարավային Կովկասը: Իմ դիրքորոշումը մշտապես եղել է հետեւյալը, մենք պետք է խուսափեինք այդ կռվադաշտի դերից, կռվախնձորի դեր խաղալուղ: Մենք հատկապես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ժամանակ պետք է կողմ չբռնեինք, որքանով որ դա հնարավոր էր, փոքր ազեգրի համար նվազագույն կորուստների ճանապարհը խուսափելն է, հանարավորինս չեզոք դիրք բռնելն է: ԱՄՆ-ում, Լոնդոնում չստացվեց ոչինչ, հիմա հաջորդ փուլն է, հերթականը ռուսները փորձելու են իրենց գլխավորությամբ նախաձեռնել գործընթացը, իրենց կազմակերպած գործընթացի միջոցով հասնել խաղաղության, արդյունքում լինելու է Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը պահելը, ուրիշ խնդիր չկա, նույն ուզում են ամերիկացիները, նույնը ուզում են եվրոպացիները»,-ասել է նա:

Մանուկյանը խոսելով այն մասին, թե որը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն ու անելիքը նշում է, որ Հայաստանը չպետք է հակադրվի որեւէ կողմին, պետք է օգտագործի բոլորի հնարավորությունները:

«Տվյալ դեպքում մեզ համար առավել ցավագին կարող է լինել այդ գերտերություններից մեկին ուղղակի մերժելը: Տվյալ դեպքում Ռուսաստանի հետ այսքան վատ հարաբերություների, անգամ թշնամանքի  հասնող հարաբերությունների պատճառը երկուստեք է: Ես ռուսներին չեմ պաշտպանում, նրանց փաստաբանը չեմ, բայց հստակ կարող եմ ասել, որՀՀ իշխանությունները նպաստել են, ՀՀ իշխանությունները ավելին են անում, քան կարելի է պատկերացնել ՌԴ հետ հարաբերությունները վատացնելու համար: Մինչդեռ իրենք այնքան անազնիվ են, որ ԱՄՆ-ն, Եվրոպան, ԱՄՆ-ն շատ ավելի հաճախ, կոնկրետ հայտարարում են, որ ՌԴ հետ  ամբողջական տնտեսական, քաղաքական, ռազմական հարաբերությունների խզումը կարող էր աղետալի լինել ՀՀ համար, աղետալի, իրենք այս բառն են օգտագործում եւ հորդորում են փորձել հարաբերություններ պահել: Առավել եւս իրենք բացատրում են, որ ԱՄՆ-ն չի կարող մեր անվտանգությունը պահելը, նույնը Ֆրանսիան, նունը ԵՄ-ն: Շատ պարզ, շատ հստակ, ազնիվ ձեւով ուղղակի, ասում են, որ կարող են օգնել, պատրաստ են օգնել, բայց չեն կարող փոխել ռազմական այն համակարգը, որի մեջ մենք գտնվում ենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունը շարունակում սրել հարաբերությունները ՌԴ-ի հետ Մանուկյանը նշում է, որ այսօրվա իշխանությունները կարծես նոր արկածներ են որոնում. «Շառ ու փորձանքի մեջ են մտնում անընդհատ սեփական նախաձեռնությամբ եւ վտանգում են մեր գոյությունը, մեր գոյապահպանական խնդիրն է այսօր վտանգված: Փոքր ազգերն իրավունք չունեն  նման դիրքորոշումն ունենալու»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular