ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի ժող.արտիստը կացնով հարձակվել է մարդկանց վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համացանցում նոր կադրեր են հայտնվել հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Աղդաշ Աղաևը կացին է նետել անվտանգության աշխատակցի վրա և հարվածել հավաքարարուհուն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ին հղումով:

Նշվում է, որ հուլիսի 22-ին քաղաքացի Ջալիլովը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը, ժամը 7-ի սահմաններում, Ագադաշ Աղաևը անպարկեշտ արտահայտություններ է արել և վիրավորել իրեն, ինչպես նաև սպառնացել է:

Նրա խոսքով, ժող.արտիստն իր վրա կացին է նետել, որը դիպչել է կլինիկայի հավաքարար Ն.Փաշաևայի ոտքին և վիրավորել նրան։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular