ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի կալանավորման երկու ամիսը վաղը՝ հուլիսի 25-ին է լրանում։

Միշա Գյուրջյանը կալանավորվել էր մայիսի 25-ին, իսկ արդեն հունիսի 27-ին դատարանը բավարարել էր Միշա Գյուրջյանի փաստաբան Արսեն Բաբայանի միջնորդությունը՝ կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին:

168.am հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ հուլիսի 25-ին իր պաշտպանյալի  կալանքի 2 ամիսը լրանալուց հետո նա կլինի ազատության մեջ։

«Քննչական կոմիտեն կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել, հետևաբար՝ կալանքի 2-ամսյա ժամկետը լրանալուց հետո Միշա Գյուրջյանն ազատության մեջ կլինի»,- նշեց Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք` ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Ի դեպ, նշենք, որ Ստեփանակերտի և Ասկերանի քաղաքապետը ևս գտնվում էին տնային կալանքի մեջ, նրանց ևս մեղադրում են պետությանը նյութական վնաս հասցնելու՝ Արցախից Հայաստան մեքենաներ  բերելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular