ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղյան էյֆորիա և նոր դարաշրջան Ադրբեջանի և Պակիստանի միջև» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին, որը 2020-2023 թթ. լուծեց Ղարաբաղյան հակամարտությունը ուժով, լիովին աջակցել են մի քանի երկրներ: Այդ երկրները եղել և մնում են Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը և Մեծ Բրիտանիան։ Եվ Բաքուն, ստանալով Ղարաբաղը, պետք է ինչ-որ բան անի այդ երկրների համար միջազգային ասպարեզում, գրում է eadaily.com-ը։

Ադրբեջանի բախտը բերել է, որ 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը հայտնվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ առճակատման մեջ, որն օգնություն է ստացել լիբանանյան Հեզբոլլահից, Եմենի հութիներից և իրանամետ իրաքյան շիա խմբավորումներից։ Մերձավոր Արևելքում առճակատումը և ինքնապահպանման բնազդը Ադրբեջանին հնարավորություն տվեց չկատարել Իսրայելի հանդեպ իր հակաիրանական պարտավորությունները, ինչը հանգեցրեց Բաքվի և Թեհրանի հարաբերությունների կարգավորմանը և Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։

Ադրբեջանի պատասխանատվությունը բրիտանացիների առաջ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելն ու ԶԼՄ-ներում Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ համակրանքը զարգացնելն էր։ Պետք է ասել, որ վերջինը սկսել է դրսևորվել մի փոքր ավելի հազվադեպ, և Ռուսաստանի նկատմամբ ոչ այնքան բացահայտ ոչ բարեկամական ձևերով։ Բանն այն է, որ Ռուսաստանի համար ոչ միայն բարելավվել է իրավիճակը ռազմաճակատում, այլ նաև այն, որ Ղարաբաղից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումից հետո Բաքուն կորցրել է Մոսկվայի հետ ռազմաքաղաքական սրման շարժառիթը։ Ավելին, ինչպես Իրանի դեպքում, Ադրբեջանի համար չափազանց վտանգավոր է թշնամանալ իր հյուսիսային հարևանի հետ։

Ուստի Բաքուն կատարում է իր պարտավորությունները միայն այն դեպքերում, երբ հակամարտության տարածքը սահմանակից չէ իրեն։ Դասական օրինակ է Ադրբեջանի Թուրքիայի հանդեպ պարտավորությունների կատարումը, երբ նա սկսեց աջակցել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը և համագործակցություն հաստատեց նրա հետ։ Կիպրոսը սահմանակից չէ ոչ Ադրբեջանին, ոչ Անդրկովկասին, սակայն այն ԵՄ մաս է, կախված է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից։

Մեկ այլ օրինակ է պարտավորությունները Պակիստանի նկատմամբ և օգնությունը Քաշմիրի հակամարտությունը Իսլամաբադի պայմաններով լուծելու հարցում: Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով եղել է այդ երկրում։ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի ներկայությամբ բանակցություններից հետո կողմերը ստորագրել են 15 համաձայնագրեր տարբեր ոլորտներին վերաբերվող: Այնուհետեւ հայտարարություններ են արվել մամուլի համար։ Շարիֆը մատնանշել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման անհրաժեշտությունը, որը մինչ այժմ 100 միլիոն դոլարից էլ պակաս է:

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, մենք խոսում ենք ուրդու, դուք ադրբեջաներեն կամ թուրքերեն: Մենք ապրում ենք միմյանցից հեռու, բայց հավատացեք, որ մեր սրտերը միասին են բաբախում։ Պակիստանը միշտ պաշտպանել է ձեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, և ձեր հաղթանակն արդարության հաղթանակի օրինակ է։ Նմանապես դուք միշտ աջակցել եք քաշմիրցիների գործին: Ադրբեջանը բարեկամ, եղբայրական երկրներից է Մերձավոր Արևելքի մյուս երկրների՝ Թուրքիայի հետ միասին, որոնք աջակցում են Քաշմիրի գործին»։

Պակիստանի վարչապետի ակնարկը պարզ է, Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո Իսլամաբադը ցանկանում է լուծել Քաշմիրի հակամարտությունը։ 
Հաջողություն մաղթելով Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը, Շարիֆը հասկացրել է, որ Ալիևի ներկայիս այցը Պակիստան սովորական իրադարձություն չէ, դա «ազդարարելու է մեր երկու երկրների բարձր մակարդակի համագործակցության նոր դարաշրջանի սկիզբը»։

Ալիևի ելույթը ներառել է հարձակումներ երրորդ երկրների դեմ։ Հարձակումներից մեկը վերաբերվել է Պակիստանի համար ամենաառաջնային հակամարտությանը. «Մենք եղբայրներ ենք։ Մենք աջակցում ենք միմյանց ամեն հարցում, միջազգային կարևորության յուրաքանչյուր գործում, յուրաքանչյուր միջազգային կառույցում։ Ջամուի և Քաշմիրի հարցում մեր միանշանակ աջակցությունը եղբայրության և միջազգային իրավունքի կապերին մեր հավատարմությունն է։ Քաշմիրցիների իրավունքները տասնամյակներ շարունակ անտեսվել և ոտնահարվել են: Մենք որպես եղբայրներ և ընկերներ, միշտ ուս ուսի կկանգնենք ձեզ հետ, Քաշմիրի մեր եղբայրների հետ։ Եվ ես վստահ եմ, որ արդարությունը կհաղթի»։

Այսինքն Ադրբեջանը հեշտությամբ հարձակումներ է գործում Հնդկաստանի դեմ։ Դե, իսկ անդրկովկասյան իր հարևանի դեմ հարձակումներն Ալիևի համար առօրյա են, ինչը նա արել է նաև Իսլամաբադում.  «Պակիստանն օկուպացիայի պատճառով դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Հայաստանի հետ։ 2020 թվականի նոյեմբերին հաղթանակի տոնակատարությունների ժամանակ մեր ժողովուրդը ձեռքներին պահել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի դրոշները»։

Հարկ է նաև նշել, որ Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, քանի դեռ դա չեն արել Ադրբեջանը և Թուրքիան։ Եվ դա անելու են միաժամանակ, քանի որ իրենց պահանջները կապված են Սահմանադրության փոփոխության, Ղարաբաղից օրինական հրաժարման և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարի դադարեցման հետ։

Հարկ է հիշեցնել, որ մեկ տարի առաջ էլ Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյն էր այցելել «Արևմտյան Ադրբեջան համայնք», և համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին բացահայտորեն առաջկցություն հայտնել: Բացի այդ, նույն դեսպան Հեյը 2023 թվականի հուլիսի 13-ին հայտարարել է Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը Պակիստանի աջակցության մասին։ Հաշվի առնելով ներկա իրողություններն ակնհայտ է, որ բանակցային գործընթացում Իսլամաբադը կաջակցի պաշտոնական Երևանի նկատմամբ Բաքվի պահանջներին, այդ թվում՝ ադրբեջանցի փախստականների վերադարձին և արտատարածքային միջանցքի բացմանը։ Պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունում հաղթանակից էյֆորիայի մեջ հայտնված Բաքուն ու Իսլամաբադը չեն պատրաստվում կանգ առնել։ Եվ, դատելով բոլոր նշաններից գնալով կամրապնդվի ստեղծված Անկարա-Բաքու-Իսլամաբադ դաշինքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular