ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ևս դիմել է ՇՀԿ՝ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մի քանի երկրներ ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, «Իզվեստիա»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը։ Միաժամանակ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը և Ադրբեջանը իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերից դիտորդ երկրի փոխելու դիմումներ են ներկայացրել, պարզել է «Իզվեստիան»։

Հենց այս փոփոխությունն է համարվում կազմակերպությանը լիիրավ անդամակցության ճանապարհին միջանկյալ փուլ։ Բացի այդ, Բանգլադեշը ևս ցանկանում է դիտորդ դառնալ։

Նախկինում Իսրայելը նույնպես ցանկանում էր հայտնվել այս կատեգորիայի մեջ, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պարզաբանել է, որ այժմ պետությունը շահագրգռված չէ միանալ ասոցիացիային։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular