Հայաստանը ևս դիմել է ՇՀԿ՝ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի երկրներ ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, «Իզվեստիա»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը։ Միաժամանակ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը և Ադրբեջանը իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերից դիտորդ երկրի փոխելու դիմումներ են ներկայացրել, պարզել է «Իզվեստիան»։
Հենց այս փոփոխությունն է համարվում կազմակերպությանը լիիրավ անդամակցության ճանապարհին միջանկյալ փուլ։ Բացի այդ, Բանգլադեշը ևս ցանկանում է դիտորդ դառնալ։
Նախկինում Իսրայելը նույնպես ցանկանում էր հայտնվել այս կատեգորիայի մեջ, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պարզաբանել է, որ այժմ պետությունը շահագրգռված չէ միանալ ասոցիացիային։