ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առնվազն տուգանք․ Երևանում խաղալիք ավտոմեքենայով խոչընդոտել են երթևեկությանը

ՎԻԴԵՈ

Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ «Selfish» հագուստի խանութ-սրահների ցանցն իր հագուստները գովազդելու նպատակով մոդելներին հորդորել է կրել տվյալ խանութի հագուստները, նստել երեխաների համար նախատեսված խաղալիք մեքենան և երթևեկել քաղաքի կենտրոնական փողոցներում խոչընդոտելով տվյալ փողոցի երթևեկությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են խանութի հագուստները գովազդող մոդելները մեքենայով հատում հոծ գծեր, վարում երթևեկությանը հակառակ ուղղությամբ և նման մի շարք կոպիտ խախտումներ անում, ինչն էլ շարժել է մի շարք վարորդների և հետնիոտների զայրույթը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Selfish» հագուստի խանութ-սրահ, զրուցեց աշխատակիցներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց այն փաստը, որ նրանք որևէ խախտում են արել․

«Փողոցներով չեն շրջել, մեր դիմացի փողոցից մի փոքրիկ հատված է եղել։ Ինչի՞ համար տուգանքներ ստանանք, ո՞ր խախտումների։ Դա ընդամենը խաղալիք մեքենա է։

Ոչ, տուգանք չենք ստացել։ Չեմ կարող ասել՝ այսպիսի գովազդներ կանենք, թե ոչ։ Դա մեր որոշելունն է։ Իսկ ինչ վերաբերում է տուգանքներին, չեմ կարծում, որ այնպիսի բան ենք արել, որ դրա համար տուգանք լինի»,- եզրափակեց խանութ-սրահի աշխատակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք նման խախտումները օրենքով պատժելի են։

«Այլանդակության, անբարոյականության դրսևորում է դա։ Իհարկե՝ դա նաև վարչական պատասխանատվության հանգիստ կարելի է ենթարկել։ Բայց ինչու՞ եք զարմանում։ Էսօր ողջ երկիրը դրել, կործանում են, դրա վրա զարմանալու է՞»,- ասաց նա։

Համբարձումյանի խոսքով՝ երբ երկիրը բռնազավթած թշնամիները՝ հանձինս ՔՊ-ականների, ողջ երկրի գոյատևմանը հակառակ երթևեկում են, վտանգելով երկրի գոյությունը, ապա այդ խաղալիք մեքենայի տերերի երթևեկությունը զարմանալի չէ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular