ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները հայտնաբերել են ամեն երեկո գարեջուր խմելու անսպասելի օգուտները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրաշալի նորություն գարեջրի սիրահարների համար, պարզվում է, որ փոքր չափաբաժիններով այն ոչ միայն վնասակար չէ, այլ նաև օգտակար է, հայտնում է sports.kz-ն TSN.ua-ին հղումով։

Ընթրիքի հետ մեկ շիշ գարեջուր խմելն իրականում օգտակար է, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Հետազոտողները պարզել են, որ ամեն երեկո գարեջուր խմող տղամարդիկ ավելի առողջ աղիքներ ունեն: Տեսականորեն դա կարող է նվազեցնել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը և սրտի հիվանդությունները: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ այնքան հրաշալի, որքան կարելի է մտածել։ Գիտնականները հայտնում են նաև, որ ոչ ալկոհոլային գարեջուրը ևս օգտակար ազդեցություն ունի օրգանիզմի վրա։

Լիսաբոնի NOVA համալսարանի մասնագետները խորհուրդ են տվել կանխարգելիչ նպատակներով խմել ոչ ալկոհոլային գարեջուր, քանի որ «ալկոհոլի օգտագործման ամենաանվտանգ մակարդակը իսպառ բացակայությունն է»։

23-ից 58 տարեկան 19 առողջ տղամարդկանց խնդրել են մեկ ամսվա ընթացքում ամեն գիշեր ընթրիքի հետ խմել 330 մլ-ոց մեկ շիշ գարեջուր: Տրվող գարեջրի մոտ կեսը պարունակել է 5,2% ալկոհոլ, իսկ մյուս կեսը եղել է ոչ ալկոհոլային։ Փորձի ավարտին տղամարդկանց քաշի, ճարպային զանգվածի կամ խոլեստերինի մակարդակի տեսանելի տարբերություններ չեն հայտնաբերվել:

Հետազոտությունից առաջ և հետո վերցված կղանքի նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց աղիքներում ավելի շատ բակտերիաներ կան այն բանից հետո, երբ նրանք սկսել են խմել և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային գարեջուր: Երկու խմբերն էլ ունեցել են նմանատիպ բակտերիաների աճը՝ մոտ 7 տոկոս:

Հետազոտության հեղինակները նաև ասում են, որ ավելի շատ խմորիչով գարեջուրը, այսինքն չզտված գարեջուրը, կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ: Ենթադրվում է, որ գարեջուրը բարելավում է միկրոբիոմը՝ աղիների ներսում ապրող բակտերիաների և սնկերի հավաքածուն, քանի որ այն պարունակում է պոլիֆենոլներ: Դրանք միկրոէլեմենտներ են, որոնք բնականաբար հանդիպում են բույսերում, ընդ որում գարեջուրը պոլիֆենոլների միակ աղբյուրն է մարդու սննդակարգում: Ենթադրվում է, որ պոլիֆենոլները կարող են հասնել ստամոքս, և այնտեղ օգնել վերահսկել բակտերիաների աճը:

Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ալկոհոլի չարաշահումը աներևակայելի վտանգավոր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին տարիքում ամեն երեկոր մեկ բաժակ գինի կամ մեկ շիշ գարեջուրը կարող է ձեր ուղեղը ծերացնել երկու տարով: Ալկոհոլի չարաշահումը կապված է քաղցկեղի մի քանի տեսակների, լյարդի հիվանդության, պանկրեատիտի, սրտի անբավարարության և ուղեղի վնասների հետ: Ուստի աղիքային միկրոֆլորան բարելավելու համար ավելի լավ է խմել ոչ ալկոհոլային գարեջուր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular