ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը սկսում է Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչների աջակցության ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը սկսում է Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչների աջակցության ծրագրերը, որի վերաբերյալ մանրամասներ հայտնում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է փոխհատուցման առաջին փաթեթը, որը վերաբերում է աղետի գոտում կենսական նշանակություն ունեցող առաջնային վնասների փոխհատուցմանը՝ բնակելի տարածքների վերականգնում, նոր բնակարանի ձեռք բերում և կենցաղային գույքի հետ կապված փոխհատուցում։

Ըստ վնասվածության աստիճանի՝ իրականացվել է աղետից տուժած բնակավայրերի գոտիավորում՝ առավել շատ տուժած (Լոռու մարզի Ալավերդի համայնք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայր) և առավել քիչ տուժած (Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ բնակավայրերին և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիշ, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան, Դիլիջան, Իջևան) բնակավայրեր։

 Եթե առկա է բնակելի տարածքի կորուստ՝ ոչնչացում, փլուզում, կամ շենքը 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային շենք է, որպես փոխհատուցում կտրվի նոր բնակարանի գնման վկայագիր։

 Առավել շատ տուժած բնակավայրերի բնակելի տարածքի վնասման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կփոխհատուցվի 60 հազար դրամ, իսկ առավել քիչ տուժած բնակավայրերի դեպքում բնակելի տարածքի վերանորոգման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար Կառավարությունը կփոխհատուցի 40 հազար դրամ։

 Բնակելի տարածքի վնասի փոխհատուցմանը զուգահեռ Կառավարության կողմից կհատկացվի նաև կենցաղային առաջնային գույքի փոխհատուցում։

Այն քաղաքացիները, որոնք առավել շատ տուժած գոտու բնակավայրերի շահառուներ են կամ պետք է ստանան բնակարանի գնման վկայագիր, կստանան կենցաղային առաջնային գույքի ձեռք բերման համար 1 մլն 200 հազար դրամ։

Առավել քիչ տուժած բնակավայրերի դեպքում կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման փաթեթը կկազմի 800 հազար դրամ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ փոխհատուցման կարգի դեպքում կխթանվի նաև անկանխիկ շրջանառությունը։

«Մենք հետևողական ենք լինելու, որ մեր քաղաքացիները ըստ նպատակայնության ծախսեն փոխհատուցումը։ Այն տրվելու է 4 հիմնական չափաբաժնով․ սկզբում կփոխհատուցվի միանվագ 25 տոկոս, որպեսզի քաղաքացիները կարողանան միանգամից նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Երկրորդ, երրորդ և չորրորդ հատուցումները, բնականաբար, կլինեն համապատասխան հավաստումները ստանալու դեպքում, երբ համոզված լինենք, որ իրականում ինտենսիվ իրականացվում են վերանորոգման աշխատանքները, և վերջնարդյունքում ունենալու ենք բարեկարգ բնակելի տարածք», -շեշտել է ՆԳ նախարարի տեղակալը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular