Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը սկսում է Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչների աջակցության ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը սկսում է Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչների աջակցության ծրագրերը, որի վերաբերյալ մանրամասներ հայտնում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է փոխհատուցման առաջին փաթեթը, որը վերաբերում է աղետի գոտում կենսական նշանակություն ունեցող առաջնային վնասների փոխհատուցմանը՝ բնակելի տարածքների վերականգնում, նոր բնակարանի ձեռք բերում և կենցաղային գույքի հետ կապված փոխհատուցում։

Ըստ վնասվածության աստիճանի՝ իրականացվել է աղետից տուժած բնակավայրերի գոտիավորում՝ առավել շատ տուժած (Լոռու մարզի Ալավերդի համայնք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայր) և առավել քիչ տուժած (Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ բնակավայրերին և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիշ, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան, Դիլիջան, Իջևան) բնակավայրեր։

 Եթե առկա է բնակելի տարածքի կորուստ՝ ոչնչացում, փլուզում, կամ շենքը 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային շենք է, որպես փոխհատուցում կտրվի նոր բնակարանի գնման վկայագիր։

 Առավել շատ տուժած բնակավայրերի բնակելի տարածքի վնասման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կփոխհատուցվի 60 հազար դրամ, իսկ առավել քիչ տուժած բնակավայրերի դեպքում բնակելի տարածքի վերանորոգման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար Կառավարությունը կփոխհատուցի 40 հազար դրամ։

 Բնակելի տարածքի վնասի փոխհատուցմանը զուգահեռ Կառավարության կողմից կհատկացվի նաև կենցաղային առաջնային գույքի փոխհատուցում։

Այն քաղաքացիները, որոնք առավել շատ տուժած գոտու բնակավայրերի շահառուներ են կամ պետք է ստանան բնակարանի գնման վկայագիր, կստանան կենցաղային առաջնային գույքի ձեռք բերման համար 1 մլն 200 հազար դրամ։

Առավել քիչ տուժած բնակավայրերի դեպքում կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման փաթեթը կկազմի 800 հազար դրամ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ փոխհատուցման կարգի դեպքում կխթանվի նաև անկանխիկ շրջանառությունը։

«Մենք հետևողական ենք լինելու, որ մեր քաղաքացիները ըստ նպատակայնության ծախսեն փոխհատուցումը։ Այն տրվելու է 4 հիմնական չափաբաժնով․ սկզբում կփոխհատուցվի միանվագ 25 տոկոս, որպեսզի քաղաքացիները կարողանան միանգամից նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Երկրորդ, երրորդ և չորրորդ հատուցումները, բնականաբար, կլինեն համապատասխան հավաստումները ստանալու դեպքում, երբ համոզված լինենք, որ իրականում ինտենսիվ իրականացվում են վերանորոգման աշխատանքները, և վերջնարդյունքում ունենալու ենք բարեկարգ բնակելի տարածք», -շեշտել է ՆԳ նախարարի տեղակալը։

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո
Ամենադիտված