ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային առաջատարները եկել են Վրաստան՝ մարտահրավեր նետելու թուրքական հյուրանոցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կառավարչական Aimbridge Hospitality ընկերությունը ստանձնել է Վրաստանում կառուցվող Wyndham Grand Batumi Gonio հյուրանոցային համալիրի կառավարումը, գրում է Apsny.ge-ն։ Ընկերությունը հուլիսի 4-ին համապատասխան պայմանագիր է կնքել այդ համալիրը կառուցող վրացական European Village շինարարական հոլդինգի հետ։

Aimbridge-ը հյուրանոցների կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար է և ունի ավելի քան 1500 հյուրանոց ամբողջ աշխարհում: Ընկերությունը վերջերս է բացել իր առաջին գրասենյակը Վրաստանում։

Wyndham Grand Batumi Gonio-ն աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցի՝ Wyndham Hotels & Resorts-ի մի մասն է և կառուցվում է ցանցի լավագույն ապրանքանիշով՝ Wyndham Grand-ով: Աշխարհում կա ընդամենը 78 նման հյուրանոց, իսկ հետխորհրդային տարածքում ընդամենը երկուսը։

Համաշխարհային առաջատարները մտադիր են Վրաստանը դարձնել շքեղ միջազգային հանգստավայր, քանի որ շքեղության սեգմենտում all inclusive-ի՝ «ամեն ինչ ներառված է», պահանջարկն արագորեն թափ է հավաքում հետկովիդային շրջանում։ Հենց Wyndham Grand Batumi Gonio-ն է բացում «ամեն ինչ ներառված է»-ի դարաշրջանը Վրաստանի շքեղ հյուրանոցային հատվածում:

Համալիրը բաղկացած է հինգ հյուրանոցից և ունի 1055 սենյակ։ Բացումը սպասվում է 2025 թվականին։ Ծրագրի ներդրումային արժեքը 90 մլն դոլար է։ Aimbridge-ի ծրագրերը ներառում են տասը շքեղ հյուրանոցների կառուցում, ինչը թույլ կտա Վրաստանին մրցակցել Թուրքիայի բարձր մակարդակի զբոսաշրջության ոլորտի հետ։ Բանն այն է, որ Վրաստանն ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում ԵՄ-ից, Իսրայելից և արաբական երկրներից, որոնք միջինը ծախսում են 1300-1400 դոլար մեկ ուղևորության համար։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանից և Թուրքիայից ժամանած հյուրերը ծախսում են համապատասխանաբար 650 և 400 դոլար։ Եվ զբոսաշրջիկները պահանջում են սպասարկման գնալով ավելի ու ավելի բարձր մակարդակ, պատրաստ են վճարել դրա համար, իսկ վրացական հյուրընկալության արդյունաբերությունը պատրաստ է այդ հարցում առաջատար դառնալ աշխարհի այդ հատվածում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular