ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․ «Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել։

Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը և պետական համակարգը չեն գործել: Սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որն ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում»,- ասել է նա։

Վարչապետը արձագանքելով նկատեց, որ ռազմավարության հիմքում դրված է պետականությունը, ոանկախությունն ու ինքնիշխանությունը։

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողությունն է ու մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ է, և պետք է ուժ ունենանք խոսոտվանելու, որ այդ մտածողությունը միշտ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ․ «Ո՞րն է տարբերությունը Հայոց պատմության և Հայաստանի պատմության․ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է, պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյությունն է պետության գոյության դրվագներով։ Սա կարևոր հայեցակարգային տրամաբանություն է»։

Ըստ վարչապետի՝ էոմոցիաների ժողվորդից պետք է ապահովվի տրանսֆորմացիան դեպի պետական ժողովուրդ։

Անդրեասյանը իր հերթին նաև անդրադարձավ անվանափոխության նկատմամբ հնչած քննադատություններին․ «Որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, որ առարկան վերանվանելով որևէ բան դուրս ենք թողնելու ու երեխաները չեն ուսումանասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ, բովանդակության կտորների դուրս թողման պնդումները կապ չունեն իրականության հետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular