ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կառչել է Ռուսաստանից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հասցեին հնչեցվող հրապարակային մեղադրանքներից անցել են հարաբերություններ հաստատելուն, գրում է ng.ru-ն։ Օրինակ Երևանը հրաժարվել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտքից, որոշել է տնտեսական կապեր զարգացնել Ուկրաինայի զինված ուժերից տուժած Բելգորոդի հետ:

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը Հայաստանի իշխանությունների այդ քայլերը կապում է Ռուսաստանից եկող ազդակների հետ։

«Օրինակ, անցյալ շաբաթ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին լուրջ նախազգուշացում արեց: Նա հայտարարեց ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին, ինչպես նաև մատնանշեց, որ որոշ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը տարածաշրջան հետևանքներ կունենա»,- հիշեցրել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, Խալաթյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարն Արևմուտքի հետ մերձեցման հարցում ընդամենը մարտավարական դադար է վերցրել։ Ըստ վերլուծաբանի այդ ռազմավարությունից իսպառ հրաժարում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Փաշինյանի համար իշխանությունը պահպանելու սպառնալիք առաջանա։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, պատրաստ չէ փոխհատուցել Հայաստանի տնտեսական հնարավոր կորուստները կամ չեզոքացնել առկա սպառնալիքները անվտանգության ոլորտում, անկախ նրանից, թե ինչ կասեն դրա մասին հենց Հայաստանի ներսի արևմտամետ ուժերը։ Բայց ԵՄ-ն և ԱՄՆ-ը ցանկություն ունեն օգտվելու հարմար իրավիճակից Ռուսաստանին հանրապետությունից դուրս մղելու և ընդհանրապես Հարավային Կովկասում նրա ազդեցությունը նվազեցնելու համար»,- ընդգծել է Խալաթյանը։

Իր հերթին, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները հնարավոր է առաջ էին մղում հանրաքվեի գաղափարը հույս ունենալով ստանալ որոշակի դրական արձագանք ԵՄ-ից, սակայն դա չեղավ։ Արդյունքում նրանք որոշեցին հարթել Ռուսաստանի հետ հարաբերությունների կոպիտ եզրերը։

«Փաշինյանը որոշումներ է կայացնում ելնելով առկա հանգամանքներից: Այսպիսով, նրա վարքագծի վրա ազդում են արևմտյան երկրների և Ռուսաստանի քայլերը»,- նշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular