ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին ամիսներին Ադրբեջանը սկսել է օկուպացված Ստեփանակերտի ավերումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի ամիսներին օկուպացված Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը

Նկատելի է քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով: Նման մեծածավալ քանդումներն արդարացնելու համար, ադրբեջանական քարոզչամեքենան վերջերս նկարահանել է մի ընդարձակ տեսանյութ, որի առանցքային թեման այն է, թե իբր նախկին ‹‹ադրբեջանական Խանքենդին›› խորհրդային տարիներին հայերի կողմից միտումնավոր ավերվել է: Եվ դա արվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից, ում հատուկ են պատվիրել քաղաքի նոր հատակագիծը, որը կազմելիս և իրագործելիս միտումնավոր քանդել են բազմաթիվ մզկիթներ, տներ և այլն (https://www.youtube.com/watch?v=F8wulfyrmoM): Եվ այժմ եկել է քաղաքին կրկին իրական տեսքը վերադարձնելու և պատմությունը վերականգնելու ժամանակը: Այս տեսանյութում ուշագրավ է և այն, որ ադրբեջանական կողմը հերքում է իր իսկ նախագահին, ով առաջին անգամ այցելելով օկուպացված Ստեփանակերտ, հայտարարել էր, որ այն կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետների կողմից (մանրամասն տես՝ Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ):

Միաժամանակ խորհրդային և Արցախի անկախության տարիներին կառուցված որոշ շենքեր ներկայացվում են որպես Իլհամ Ալիևի անմիջական հրամանով վերջերս վերակառուցված, որ տեսեք՝ «ազատագրված Ղարաբաղն արագ վերականգնվում է»: Այսպես, 2024 թվականի հուլիսի 5-ին օկուպացված Ստեփանակերտում բացվեց երկու հյուրանոց, որոնցից մեկը նախկին Վալլեքս հյուրանոցն էր, որն այժմ նոր անունով է հանդես գալիս, իսկ մեկ այլ շենքը՝ Արցախբանկի կենտրոնական մասնաշենքն է, որը դարձել է ‹‹Ղարաբաղ›› անունը կրող հյուրանոց: Ադրբեջանական քարոզչամեքենան նաև Իվանյանում Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից կառուցված նոր թաղամասը, որը նախատեսված էր օկուպացված Հադրութի և այլ շրջանների հայության տեղավորման համար, այժմ ներկայացնում է որպես արագ կառուցված և խոջալուի վերաբնակիչներին սպասող մի թաղամաս (https://t.me/MaidenTower/49537https://www.youtube.com/watch?v=moRFqYMKOfA):

Հուլիսի 5-ին Արցախի նախկին Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության քանդված (մանրամասն տես՝ Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը) շենքերի վայրում Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք (https://t.me/caliber_az_official/33441?single):

Նշենք, որ սկսած 2020 թվականից Արցախի օկուպացված բնակավայրերում որպես «նոր» են ներկայացվում Արցախի անկախության տարիներին կառուցված վարչական, ուսումնակրթական շենքերը: Շուշի քաղաքում այս կերպ «արագ վերականգնվեցին» Վերին մզկիթը և Սաաթլի մզկիթը, որոնք վերանորոգվել էին Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից:

Այսպիսով, կարող ենք վավերացնել, որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է առաջին հերթին օկուպացված Ստեփանակերտի ավերումը, քաղաքի պատկերի փոփոխությունը: Նկատելի է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ նախկինում եղած և Արցախի իշխանությունների կողմից կառուցված շենքերը, համալիրները ներկայացնում է որպես իրենց կողմից  նոր կառուցված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular